486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն հաղորդում է, որ հայերի հետ հրաձգության ժամանակ ենթասպա է վիրավորվել, Ստեփանակերտը դա հերքում է
16:01
18 Օգոստոսի 2009

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկուշաբթի հայկական զինված ուժերի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման և հրաձգության ընթացքում վիրավորվել է ադրբեջանական ԶՈՒ ենթասպաներից մեկը: Ստեփանակերտը հերքում է հենց փոխհրաձգության փաստը:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում շփման գծում ծանր վիրավորվել է ադրբեջանցի մի զինծառայող, հայտնում է «Նովոստի-Ադրբեջան» գործակալությունը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տվյալներով, ենթասպա Էլչին Ջամալօղլի Գուրբանովը երկուշաբթի վիրավորվել է հայ զորամիավորումների կողմից Ադրբեջանի Տերտերի շրջանի Չայլի գյուղի ուղղությամբ կատարած հրաձգության արդյունքում: Գուրբանովը վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում և շտապ հոսպիտալացվել: Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ենթասպասյին արդեն վիրահատել են, ներկայում բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

ՀՀ Զինված ուժերը օգոստոսի 17-ին տարբեր ժամերի հրաձգության են ենթարկել Ադրբեջանի Զինված ուժերի դիմահայաց դիրքերը, նշում են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Հրաձգությունը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին Թափղարանղոյունլու գյուղի դիրքերից, հետո՝ Աղդամի շրջանի Սարիջալի գյուղի դիրքերից, իսկ երեկոյան Խոջավենդի շրջանի անանուն բարձունքներում տեղակայված գյուղի դիրքերից ու Տերտերի շրջանի Թալիշ ու Չիլյաբուրտ գյուղերի մոտակայքում գտնվող դիրքերից, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:   

Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության պաշտպանության բանակը երեքշաբթի հերքել է Ղարաբաղյան կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պաշտոնական Բաքվի հաղորդագրությունը:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կրակի չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ԼՂՀ-ն հավատարիմ է հրադադարի մասին համաձայնագրի պահպանմանը»,- ՌԻԱ Նովոստիին է հայտարարել Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Ադրբեջանական կողմի տվյալ հաղորդագրությունը հերթական քարոզչական քայլն է, և, ըստ ամենայնի, ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում տեղի ունեցած միջադեպը Ստեփանակերտին վերագրելու փորձը»,- հավելեց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։