480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի կուսակցությունները պահանջում են հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը
10:55
17 Հուլիսի 2009

ԼՂՀ յոթ քաղաքական կուսակցությունները՝ «Ազատ հայրենիքը», Արցախի դեմոկրատական կուսակցությունը, «Արմենական», Կոմունիստական կուսակցությւոնները, ՀՅԴ Արցախի Կենտկոմը, «Շարժում-88» և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ կուսակցությունները շարունակում են հավատարիմ մնալ Արցախի անկախ պետականության սկզբունքներին, որոնք արտահայտվել են 1991 թ.-ի համազգային հանրաքվեում և 2006 թ.-ին Սահմանադրության ընդունման ժամանակ:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ բանակցային գործընթացից ԼՂՀ-ի դուրս մղումը, ԼՂՀ-ի փաստացի պետականության անտեսումն ու ներկա փուլում հակամարտության լուծման գործում խտրական մոտեցումների դրսևորումը ձախողման են մատնել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության հեղինակները պահանջել են հարգել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովել ԼՂՀ լիարժեք մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում, չվտանգել ԼՂՀ ժողովդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքներն են անկախ պետականությունն ու Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ նշված պահանջները չկատարելու դեպքում վտանգվում է խաղաղ պայմաններում ձեռք բերված ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը, որի խախտման հետևանքով «ապագա անցանկալի զարգացումների համար ողջ պատասխանատվություննընկնում է միջազգային հանրության՝ հատկապես ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարության վրա»:

Աջակցություն հայտնելով ԼՂՀ իշխանություններին և հանրապետության ԱԳՆ-ի դիրքորոշմանը՝ ԼՂՀ քաղաքական կուսակցությունները կոչ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրսևորել միասնականություն, վճռականություն և զգոնություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։