481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ըստ Մեդվեդևի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բավականին լավ հնարավորություններ կան
19:29
10 Հուլիսի 2009

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բավականին լավ հնարավորություններ կան:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին և հայ-ադրբեջանական կարգավորմանը, ես արդեն ասել եմ, որ մենք փաստաթուղթ ենք համաձայնեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) երեք մասնակիցների շրջանակներում։ Այդ առումով ես ակնկալիքներ ունեմ։ Սա կարող է լինել այն հակամարտություններից մեկը, որի հանգուցալուծումն առավել առաջընթացային փուլում է»,- ուրբաթ Ակվիլայում «մեծ ութնյակի» գագաթնաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մեդվեդևը։

Նրա խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «բավական լավ են միմյանց լսում և հասկանում», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ 

«Նրբությունները, որոնց առնչությամբ դեռ պետք է պայմանավորվածություն ձեռք բերել, ավելի ու ավելի են քչանում։ Իմ կարծիքով, դրանք հաղթահարելի խնդիրներ են։ Դա այնպիսի հարց չէ, որ տասնամյակներ պահանջի։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ այստեղ կարելի է արդյունքի հասնել։ Մենք ամեն կերպ կօժանդակենք դրան Մինսկի խմբի մեր գործընկերների հետ, և, անկեղծ ասած, ինքներս էլ կգործենք»,-ասաց նախագահը՝ հավելելով, որ առաջիկայում սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժամանմանը Մոսկվա։

«Բայց առաջ չանցնեմ, կարևորը, որ կողմերը պահպանեն պայմանավորվելու ցանկությունը։ Այն դեռևս կա»,- հավելեց նա։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ արդեն հուլիսի կեսին։

ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  նախագահներն ուրբաթ Ակվիլիայի գագաթնաժողովում համատեղ հայտարարություն են ներկայացրել Ղարաբաղի վերաբերյալ, որի համաձայն կողմերը Երևանին և Բաքվին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջարկությունների թարմացված տարբերակը։

Հայտարարությունում Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հաստատել են «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ նրանց կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտելու գործում օժանդակություն ցուցաբերելու պարտավորությունը»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: