484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող անտարբեր թողնել Ղարաբաղյան կողմին. ԼՂՀ նախագահ
15:18
10 Հուլիսի 2009

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող անտարբեր թողնել Ղարաբաղյան կողմին, ուրբաթ հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

«Մենք բազմիցս խոսել ենք, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից ենք բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ։ Սակայն Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը այլ կարծիքի է և մշտապես խոսում է Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր «իրավունքի» մասին»,- ելույթ ունենալով արցախյան խնդրի կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված Ստեփանակերտում բացված համաժողովի ժամանակ՝ ասաց Սահակյանը։  

«Հարևան պետության նման քաղաքականությունը չի կարող մեզ անտարբեր թողնել։ Ռազմատենչ հայտարարությունների և ատելության քարոզչության անթույլատրելիության մասին բազմիցս հայտարարել են ՀՀ և Արցախի իշխանությունները։ Ապրելով պատերազմի սարսափներն ու կորստի դառնությունը՝ արցախցիները հրաշալի գիտեն մեր տարածաշրջանում խաղաղության գինն ու կարևորությունը։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած ոտնձգությանը»- ընդգծեց Սահակյանը։

Նրա խոսքերով՝ Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ էր ու մնացել է անփոփոխ. Լեռնային ղարաբաղի անկախությունը կայացած փաստ է և քննարկման ենթակա չէ։

Նախագահն անհասկանալի և անընդունելի է անվանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում ներկայացնելու փորձերը։

«Անկախություն հռչակելուց ի վեր անցած տարիների ընթացքում մենք հավատարիմ ենք եղել մեր ընտրած ուղուն՝ բարեհաջող կերպով պաշտպանել Արցախի սահմանները, կառուցել ու ամրապնդել մեր պետությունը և արդյունավետ  հաղթահարել երկրի վերածննդի ու զարգացման հետ կապված դժվարությունները։ Արդյունքում աշխարհը համոզվեց, որ ի դեմս մեզ՝ գործ ունի կայացած ժողովրդավարական հասարակության ու պետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հետ, որն ունի բոլոր անհրաժեշտ ատրիբուտները և շարժվում է ժողովրդավարության ուղով»,- ընդգծեց Սահակյանը։  

Նրա խոսքերով՝ հենց այս պատճառով է, որ Ղարաբաղյան կողմը պնդում է բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմանը, ոչ թե, որ Արցախը կարողանա հերթական անգամ հայտարարել իր մասին՝ որպես անկախ պետության, այլև այն կապակցությամբ, որ այսօր բանակցություններն ընթանում են խեղաթյուրված ձևաչափով։ «Արցախը բանակցությունների հիմնական կողմն է, որն այսօր բանակցություններին չի մասնակցում, և մենք պետք է հասնենք այդ կարևոր սկզբունքի վերականգնմանը։ Առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության հնարավոր չէ որևէ որոշում իրականացնել»,- ասաց Սահակյանը։

Ստեփանակերտում անցկացվող համահայկական համաժողովի կազմակերպիչը ՀՅԴ-ն է։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։