483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հարցն առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության լուծելն անհնար է. ԼՂՀ նախագահ
12:47
10 Հուլիսի 2009

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հարցն առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության լուծելն անհնար է։

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը թղթակիցը, այս մասին ԼՂՀ ղեկավարն ասել է ուրբաթ Ղարաբաղյան խնդրին և հայ-թուրքական հարաբերություններին նվիրված Ստեփանակերտում բացված համաժողովի ընթացքում։  

Այս առնչությամբ Սահակյանն ընդգծեց բանակցային գործընթացին: Ղարաբաղի՝ որպես հակամարտության գլխավոր կողմի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը:

Նրա խոսքերով՝ անցած տարիների ընթացքում աշխարհը համոզվել է, որ գործ ունի կայացած ժողովրդավարական հասարակության ու պետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հետ, և բանակցությունների վերսկսումը լիակատար կազմով անհրաժեշտ է ոչ այնքան այն պատճառով, որ Արցախը կարող է հերթական անգամ հայտարարել իր մասին՝ որպես անկախ պետության, այլև այն ակապկցությամբ, որ այսօր բանակցություններն ընթանում են խեղաթյուրված ձևաչափով։
 
Նախպագահն ընդգծել է նաև, որ ԼՂՀ դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի առնչութմաբ չի փոխվել։ «Լեռնային Ղարաբաղի անկախությունը կատարված փաստ է և փոփոխման ենթակա չէ»,- ասաց Սահակյանը։
 
Մեզ համար անհասկանլի ու անընդունելի են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներկայացնելու փորձերը, քանի որ դա հակասում է պատմության բնականոն ընթացքին ու պատմական իրողություններին»,- ասաց նախագահը։

Սահակյանն ընդգծեց, որ ղարաբաղյան կողմը միշտ հայտարարել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին՝ ավելացնելով, որ Ադրբեջանն այլ կարծիք ունի և խոսում է, այսպես կոչված, ռազմական ճանապարհով լուծման «իրավունքի» մասին:

«Մեր խաղաղասիրական հայտարարությունները չեն նշանակում, որ մենք ի վիճակի չենք արժանի հակահարված հասցնել հակառակորդի ցանկացած հավակնության», - ասաց Սահակյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: