477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ այցելած Ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները համոզվեցին, որ գործ ունեն կայացած պետության հետ. Ղարաբաղի ԱԳՆ
18:16
07 Հուլիսի 2009
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ այցելած Ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները համոզվեցին, որ գործ ունեն կայացած պետության հետ, ասվում է Ղարաբաղի ԱԳՆ տեղեկատվական վարչության  մեկնաբանությունում՝ Ադրբեջանի և Հայաստանի պետվիրակությունների Ստեփանակերտ կատարած այցի առիթով։

Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները համատեղ այց կատարեցին Ստեփանակերտ – Երևան – Բաքու երթուղով՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի առաջնորդությամբ և Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ու ԱՀ դեսպաններ Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու մասնակցությամբ՝ երկու երկրների նախագահների աջակցությամբ։

«Սույն այցը ուշագրավ է նաև մասնավորապես այն առումով, որ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները, լինելով մեր երկրում, մի ավելորդ անգամ ևս համոզվեցին, որ գործ ունեն կայացած պետության հետ, ուր անկախ հանրապետության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում, հաղթահարելով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի, պարտադրված պատերազմի և շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններն ու արգելքները՝ բոլոր ոլորտներում աննախադեպ ծավալով առաջընթաց է գրանցվել, որի արդյունքում լավագույն նախադրյալներ են ստեղծվել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում։

«Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրեց բարի կամքի դրսևորում` համաձայնելով հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին` Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ և ԱՀ դեսպաններ Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի առաջնորդությամբ, դրանով իսկ վերահաստատելով ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հանդեպ իր սկզբունքային հավատարմությունը»,- ընդգծեցին Ղարաբաղի ԱԳՆ-ից։

Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության այցի, երթուղու և կազմի հետ կապված որոշ տարաձայնություններին՝ ղարաբաղյան կողմի պահանջով փոխվեց ոչ միայն երթուղին, այլև ընդգծված հակաղարաբաղյան և հակահայկական կեցվածքի պատճառով պատվիրակության կազմից հանվեցին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Խավվա Մամեդովան և պատվիրակության անդամ Չինգիզ Իսմայիլովը:

«Նկատի ունենալով այս այցի հանդեպ ադրբեջանական կողմի շահագրգռվածությունը՝ դժվար չէ ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ուղիներ է որոնում արմատական փոփոխության ենթարկել բանակցային գործընթացի ձևաչափը և առանց միջնորդների անմիջական բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ, ինչին այլընտրանք չկա: Հաշվի առնելով նման փոխադարձ այցերի ազդակները՝ միտված հակամարտության մեջ հայտնված հասարակություններում լարվածության թուլացմանը, միջոցառումն արժանի է ուշադրության»,- ընդգծեցին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական համակարգում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։