483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահն ուղերձ է հղել ԼՂՀ գրողների 4-րդ համագումարի մասնակիցներին
14:56
29 Հունիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ուղերձ է հղել ԼՂՀ գրողների 4-րդ համագումարի մասնակիցներին:

«Ուրախ եմ ողջունել ԼՂՀ գրողների 4-րդ համագումարի բոլոր մասնակիցներին և հյուրերին: Մեր երկրի ու ժողովրդի կյանքում միշտ կարեւոր դերակատարություն են ունեցել մտավորականները: Իրականացնելով խոսքի արվեստի կերտման և մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման առաքելությունը, պատմության տարբեր ժամանակահատվածներում նրանք եղել են հասարակության հուզումների և նկրտումների արտահայտիչը: Այդպես էր նաև Արցախյան ազգային-ազատագրական շարժման ողջ ընթացքում»-ասված է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ:

ԼՂՀ նախագահը հայտարարեց, որ գրողներն ակտիվորեն մասնակցում են հանրապետության հասարակական-քաղաքական կյանքին: «Սա չափազանց կարևոր և պարտավորեցնող հանգամանք է: Այն կրկնապատկում է ազգային և բարոյական արժեքների ամրապնդման գործում ունեցած պատասխանատվության ձեր չափաբաժինը»,- ասաց նախագահը:

Նրա խոսքով, համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ հայ մշակույթն ունի իր ուրույն տեղը:

ԼՂՀ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի գրողները, լինելով այդ մշակույթի դարավոր ավանդույթների կրողը, կարող են պատվով իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, դառնալ նորօրյա պատմության տարեգիրը և շարունակել նպաստել հայրենական գրականության զարգացմանը, հայոց լեզվի անաղարտության ու հարստության պահպանմանը, սեր պատվաստել աճող սերնդին գրքի և ընթերցանության հանդեպ, ամուր պահել նրանց հայրենասիրական ոգին:

Սահակյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բարձր են գնահատում գրողի դերը մեր իրականության մեջ և պատրաստակամ են հնարավորինս աջակցել նրանց, որպեսզի ավելի շատ ստեղծվեն մնայուն գործեր, և Արցախը կարողանա նաև ժամանակակից հարուստ գրականությամբ ներկայանալ աշխարհին:

«Համաժողովի հարգելի մասնակիցներ, մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ»,- եզրափակել է ԼՂՀ նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: