482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետը հանդիպում է ունեցել ֆրանսահայ բարերարների հետ
14:58
25 Հունիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի ներկայացուցիչների ու նվիրատուների հետ:

Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության շրջանակներում հյուրերը կծանոթանան հանրապետության ներկային և իրենց հանգանակած միջոցներով կառուցվող օբյեկտների շինարարական ընթացքին:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին` ի դեմս ֆրանսահայ համայնքի և Սփյուռքի, որ շարունակում են մեծապես գնահատելի նպաստ բերել Արցախի վերաշինության ու զարգացման գործում:

ԼՂՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բազմաթիվ սփյուռքահայեր աչքի են ընկնում ոչ միայն բարեսիրական ձեռնարկներով սոցիալական օբյեկտների, ջրամատակարարման, ճանապարհների վերականգնման ոլորտներում, այլև հանդես են գալիս որպես ներդրողներ արցախյան տնտեսության տարբեր ճյուղերում:

ԼՂՀ վարչապետը հյուրերին տեղեկացրել է, որ այս տարի կայանալիք համահայկական հանգանակության միջոցները կուղղվեն Շուշի քաղաքի վերականգնմանը, և հույս է հայտնել, որ կհավաքվի աննախադեպ գումար:

 

«Մենք պետք է ունենանք զարգացած, ժամանակակից Շուշի, և այն պիտի կառուցենք համատեղ», - շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում ֆրանսահայ բարերարներին հետաքրքրել են Արցախի անկախության ճանաչմանը, ղարաբաղյան խնդրի ընթացիկ զարգացումներին, ԼՂՀ-ի վրա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած ազդեցությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ԼՂՀ կառավարության միջև համագործակցությանը, հանրապետության տնտեսական առաջնահերթություններին վերաբերող և շատ այլ հարցեր:

Վարչապետը տվել է հանգամանալի պարզաբանումներ և ներկաներին բարեմաղթել հայրենիքի հետ շաղկապվել նորանոր թելերով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն: