484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական կողմը շարունակում է հրկիզումները շփման գծում. ԼՂՀ ԱԳՆ
17:25
18 Հունիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ.-ի հունիսի սկզբից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում ժամանակ առ ժամանակ հրդեհներ են բռնկվում:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հրդեհների հիմնական պատճառները ադրբեջանական կողմից լուսածրող գնդակներով արձակվող կրակոցներն են և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքների հրկիզումները, ինչի արդյունքում կրակն անցնում է ղարաբաղյան կողմ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն՝ համապատասխան հատվածներում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել, գործում են դաշտային հրշեջ-փրկարարական կետեր (հրշեջ մեքենաներով և մարտական հաշվարկով): Փրկարար ծառայության աշխատակիցներին օգնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողներն ու քաղաքացիական բնակչությունը: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհների տեղայնացման և մարման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ:

 

ԼՂՀ ղեկավարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց արդյունքում անուղղելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին և վտանգվում է մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։