480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետը նոր նշանակումների մասին որոշումներ է ստորագրել
14:25
18 Հունիսի 2009

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հինգշաբթի նոր նշանակումների մասին որոշումներ է ստորագրել:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վալերի Բալայանն ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի պաշտոնից և նշանակվել «Արցախէներգո» ՓԲԸ-ի տնօրեն:

Արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ է նշանակվել Կառլեն Պետրոսյանը` ազատվելով ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից:

Նույն օրը կառավարության ղեկավարը հանդիպել է արտադրական ենթակառուցվածքների վարչության նախկին ու նորանշանակ ղեկավարների և ստորաբաժանումների պատասխանատուների հետ:

Պարզաբանելով նշանակումների իմաստն ու նպատակահարմարությունը` ԼՂՀ վարչապետը շեշտել է, որ գործադիրը լուրջ բարեփոխումներ է սպասում հատկապես էներգետիկ համակարգում:

«Անցած երկու տարում այդ ոլորտում նկատելի առաջընթաց է արձանագրվել, սակայն ձեռքբերվածը գոհացուցիչ չէ, և կան մեծ անելիքներ», -  նշել է Հարությունյանը:

ԼՂՀ կառարության ղեկավարը ոլորտի պատասխանատուներից պահանջել է սեղմ ժամկետներում իրականացնել կառուցվածքակազմակերպչական անհրաժեշտ բարեփոխումներ, անցնել համակարգի կառավարման արդիական մեթոդներին՝ հայտարարելով, որ անձամբ կվերահսկի համակարգում կատարվող բարեփոխումները:

Արտադրական ենթակառուցվածքների վարչության նորանշանակ պետը վարչապետից ցուցում է ստացել` շարունակել բարեփոխումները մյուս` կապի, տրանսպորտի բնագավառներում ևս, ուր նույնպես առաջընթաց տեղաշարժեր կան, սակայն բավարար չեն զարգացման տեմպերը:

Կառլեն Պետրոսյանը վստահեցրել է, որ անհրաժեշտ ջանքեր կգործադրվեն գործող և նախատեսվող նոր ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։