484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Bridge Artsakh տնտեսական համաժողովը կանցկացվի Ստեփանակերտում
13:35
16 Հունիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Bridge Artsakh տնտեսական համաժողովը կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2009թ. հունիսի 19-ից 21-ը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցն է տեղեկացնում ԼՂՀ մայրաքաղաքից, համաժողովին, որի գլխավոր թեման է «Պետություն և բիզնես` երկխոսությունից դեպի համագործակցություն», կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու այլ պետությունների, պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ, բանկային միությունների, ֆերմերների, գործարարների, տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և այլ շահագրգռված անձինք։

Bridge Artsakh-ի գլխավոր նպատակն է` ծանոթանալ Հայաստանի և արտերկրի գործնական և քաղաքական շրջանակների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական ներուժի հետ: Համաժողովն ունի խիտ գործնական գրաֆիկ, կազմված է սեկցիոն և ընդլայնված նիստերից, կլոր սեղաններից: Ընդլայնված նիստի հիմնական զեկույցը կներկայացնի Արցախի ներդրումային հիմնադրամը` «Արցախի ներդրումային գրավչությունը» թեմայով:

ուկ սեկցիոն նիստերի ընթացքում կքննարկվեն ժամանակակից բիզնեսի խնդիրները, կնշվեն զարգացման հետագա ուղիները, ինչպես նաև կկատարվի կարծիքների փոխանակում։ Մասնակիցները կծանոթանան ԼՂՀ տնտեսական զարգացմանը և ներդրումային հնարավորություններին։

Կազմակերպիչների պնդմամբ, համաժողովի մթնոլորտը կնպաստի նոր գործարար կապերի հաստատմանը։ Աշխատանքը կզուգակցվի հանգստի հետ։ Համաժողովի մասնակիցները կծանոթանան ԼՂՀ տեսարժան վայրերին։

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը և «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնի կողմից կազմակերպված Bridge Artsakh ֆորումը կանցկացվի Արցախի նախագահի բարձր հովանու ներքո և Հանրապետության կառավարության աջակցությամբ: Ֆորումի կազմակերպման պաշտոնական գործընկերը Արցախի ներդրումային հիմնադրամն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ