480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Տորոնտոյում կայացած դրամահավաք-ճաշկերույթին հավաքված 200 հազար կանադական դոլարը կուղղվի ԼՂՀ-ում դպրոցի կառուցմանը
14:23
12 Հունիսի 2009

Տորոնտոյում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթին հավաքվել է 200 հազար կանադական դոլար՝ ԼՂՀ-ի Սպիտակաշեն գյուղում դպրոցի կառուցման համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից։

 

Եվս 5000 կանադական դոլար Հիմնադրամին է փոխանցվել Տորոնտոյի հայ դպրոցականների կողմից՝ «Տորոնտոյի հայկական դպրոցների աշակերտներից Արցախի դպրոցների աշակերտներին» ակցիայի շրջանակներում:

 

Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի անդամ Կալաբրինա Բոյաջյանի նախաձեռնությամբ 2009թ. ևս կկայանա Մոնտերեյ-Լոս Անջելես հեծանվարշավ, որի արդյունքում հավաքված գումարը ևս կուղղվի Սպիտակաշենի դպրոցի կառուցման ծրագրին:

 

Դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում ելույթ ունեցած Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը մասնակիցներին է ներկայացրել մոտ ժամանակներում Հիմնադրամի կողմից իրականացրած աշխատանքները։

Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը նշել է, որ Սպիտակաշենի դպրոցը թվով հինգերորդն է, որը կառուցվում է Արցախում Տորոնտոյի հայկական համայնքի միջոցներով։

«Հուսով ենք, որ 2040թ. այս դպրոցների շրջանավարտներից որևէ մեկը կդառնա ԼՂՀ նախագահ, իսկ եթե ոչ նախագահ, ապա` մեծ գիտնական, արվեստագետ, դիվանագետ, բժիշկ կամ այլ մասնագետ», - ավելացրել է նա։

Սպիտակաշենի դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2008թ. հոկտեմբերին: 130 աշակերտի համար նախատեսված դպրոցը համայնքի երեխաների առջև իր դռները կբացի նոր` 2009-2010 ուսումնական տարում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։