486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղն ինքնիշխան երկիր է. ֆրանսիացի պատգամավոր
11:46
10 Հունիսի 2009

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան կարծում է, որ Ղարաբաղն ինքնիշխան երկիր է։

«Անկախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հնարավոր զարգացումից՝ Լեռնային Ղարաբաղն իր իրավունքների տերն է, ինքնուրույն է տնօրինում իր կյանքը, կառուցում է նոր ճանապարհներ, բարելավում է իր ժողովրդի կենսապայմանները, ապահովում է սեփական անվտանգությունը։ Մի խոսքով՝ ինքնիշխան երկիր է, և պարզապես  անհրաժեշտ է այս ամենը շարունակել», - ասել է Ռոշբլուան ԼՂՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Գոհունակություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության կապակցությամբ՝ ֆրանսիացի պատգամավորը նշել է, որ արդեն բավականին լավ տպավորություններ է ստացել երկրում տեղի ունեցած հանդիպումներից և այցելություններից։

Կարևորելով ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը՝ Ռոշբլուան ասել է, որ իր համար պատիվ է ելույթ ունենալ Ղարաբաղի խորհրդարանում, ինչի համար շնորհակալ է ԼՂՀ ԱԺ խոսնակին, ով իրեն նման հնարավորություն է ընձեռել։

Այնուհետև ֆրանսիացի պատգամավորը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ֆրանսիայի դիրքորոշմանը, այդ հարցում Ֆրանսիայի խորհրդարանի դերին, խնդրի լուծման գործում ազգային դիվանագիտության հնարավորությունների օգտագործմանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակին և այլ հարցերին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: