484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը
11:34
10 Հունիսի 2009

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպել է Արցախում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի և նրան ուղեկցող անձանց հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություների, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի աշխատանքն` ուղղված երկու ժողովուրդների միջև  հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի և հեռանկարների մասին՝ ԼՂՀ նախագահը նշել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կառուցողական դերը:

Հյուրերը համոզմունք են հայտնել, որ Արցախի և նրա ժողովրդի համաձայնությունն ու մասնակցությունը պարտադիր են հարցի վերջնական լուծման համար:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Լեռնային Ղարաբաղ քառօրյա այցի ընթացքում Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը և նրան ուղեկցող անձինք կայցելեն ղարաբաղյան Խաչեն գյուղ, որտեղ կծանոթանան SPFA ֆրանսիական կազմակերպության կողմից իրականացրած ծրագրերին, ինչպես նաև ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գանձասար հնագույն վանք, կլինեն ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։

Շուշիում այսօր հյուրերը կհանդիպեն Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, ինչից հետո կժամանեն Երևան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։