486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Օսեթիայի խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել. Ղարաբաղի պատգամավոր
14:22
09 Հունիսի 2009

Հարավային Օսեթիայի խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ԼՂՀ նախագահի օգնական Ռուդոլֆ Մարտիրոսյանը։

Ղարաբաղի ԱԺ պատգամավորը որպես դիտորդ ներկա է եղել մայիսի 31-ին Հարավային Օսեթիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։

Մարտիրոսյանի խոսքերով, Հարավային Օսեթիայի ժողովուրդը շատ ակտիվ էր քվեարկում։ «Ակտվության նման ցուցանիշ մենք երբեք չէինք տեսել», - ավելացրել է նա։

«Առաջին անգամ Հարավային Օսեթիայի խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել էին մի պետությունում, որն արդեն գտնվում է իր ճանաչման եզրափակիչ փուլում։ Հարավային Օսեթիայի ժողովուրդն ամբողջովին համոզված է, որ իր պետությունն անկախ է և իրենց շահերը պաշտպանում է Ռուսաստանը», - նշել է Մարտիրոսյանը։

ԼՂՀ ԱԺ պատգամավորը տեղեկացրել է, որ ընտրություններին դիտորդական առաքելություն էին իրականացնում Եվրախորհրդարանի, մի շարք եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, ազդեցիկ հասարակական կազմակերպությունների, ԱՊՀ երկրների և մի շարք պետությունների՝ Աբխազիայի և Մերձդնեպրյան երկրների պատվիրակություններ։ ԼՂՀ պատգամավորն ավելացրեց, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության կազմում էր նաև ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սեմյոն Աֆիյանը։

«Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունների ընթացքում մենք փաստեցինք, որ շատ բան ունենք նրանցից սովորելու, նրանք մեկ քայլ առաջ են քաղաքական կազմակերպվածության մակարդակով և անցել են համամասնական ընտրական համակարգի։ Մեծամասնական համակարգով ընտրություններն անցկացվում էին միայն որոշ տեղամասերում», - ասաց Մարտիրոսյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ ընտրություններին ժամանած պատվիրակությունների թվում Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին առաջինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի պատվիրակությանը։

«Դա մեզ շատ զարմացրեց։ Մենք տեսանք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեղինակությունն այդ երկրում շատ բարձր է ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլև Հարավային Օսեթիայի բնակչության շրջանում։ Նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մենք շնորհավորեցինք նրան հաջող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հայտարարեցինք, որ նրանք կարևոր քաղաքական քայլ էին մի երկրի համար, որը սեփական անկախության ճանաչման է ձգտում։ ԼՂՀ պատվիրակությունը, բացի Ցխինվալի կատարած այցելությունից, եղել է նաև Հարավային Օսեթիայի շրջաններում, մասնավորապես՝ Ջավայի շրջանում», - նշեց Մարտիրոսյանը։

ԼՂՀ ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ երբ 2008թ.-ի օգոստոսին վրացական զորքերը հարձակվեցին Ցխինվալիի վրա, Ադրբեջանի իշխանությունները ընդունեցին այդ ակցիան խանդավառությամբ՝ կարծելով, որ Վրաստանի ռազմական հաջողությունները հաջողություն կբերեն նրան նաև քաղաքական տեսակետից, և դա կդառնա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հնարավոր նմանատիպ ակցիայի կազմակերպման առարկա։

«Հարավային Օսեթիայի պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ մենք ընդգծեցինք, որ նրանց հաղթանակը որոշ կերպով հաղթանակ է նաև մեզ համար։ Հարավային Օսեթիայի ավանդույթներն ու սովորույթները շատ նման են մեր ավանդույթներին և սովորույթներին։ Կյանքի դժվարությունների միջով անցած ժողովուրդներն ավելի լավ են հասկանում միմյանց, քան նրանք, ովքեր ապրում են ճոխության մեջ», - ասաց Մարտիրոսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: