478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԺ խոսնակը միջխորհրդարանական համագործակցության հարցեր է քննարկել ֆրանսիացի պատգամավորի հետ
18:57
08 Հունիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է իր հրավերով Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին և նրան ուղեկցող անձանց՝  խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուային, Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնին և «Սատար Ղարաբաղին» ֆրանսահայ միության նախագահ Ռաֆայել Մուսայելյանին։  Հյուրերին ուղեկցում էր Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ֆրանսիացի խորհրդարանականին և մյուս հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը Ֆրանսուա Ռոշբլուանին շնորհակալություն հայտնեց Արցախ այցելելու հրավերը սիրով ընդունելու և այցի ծրագրի շրջանակներում ԼՂՀ օրենսդիր մարմնի անդամների առջև բանախոսությամբ հանդես գալու համաձայնության համար։ 

Միևնույն ժամանակ ԱԺ նախագահը Ֆրանսուա Ռոշբլուանին և նրա միջոցով ողջ  ֆրանսիացի ժողովրդին ցավակցություն հայտնեց Ատլանտյան օվկիանոսում «Էյր Ֆրանս» ընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին սիրալիր հրավերի և ջերմ ընդունելութայն համար՝ ֆրանսիացի պատգամավորը նշեց, որ սա իր երրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ։ «Եվ ես հիմա երջանիկ եմ, որ նորից գտնվում եմ այստեղ՝ իմ գործընկերների հետ», ասաց նա։ 

Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ հաճելիորեն զարմացած է այն փոփոխություններով, որոնց ականատեսն է երկարատև բացակայությունից հետո և որոնք ակնհայտ հաստատում են, թե Լեռնային Ղարաբաղն անցած ժամանակաշրջանում ինչպիսի հսկայական զարգացում է ապրել ամենատարբեր  բնագավառներում ու ոլորտներում։       

Ընդառաջելով ֆրանսիացի խորհրդարանականի խնդրանքին՝ ԱԺ նախագահը ներկայացրեց ԼՂՀ քաղաքական կյանքը, այդ թվում խորհրդարանի քաղաքական կառուցվածքը, երկրում ներկայումս գործող և մոտ հեռանկարի համար նախատեսվող ընտրական համակարգը, օրենսդրական դաշտի իրականացվող բարեփոխումների նպատակն ու ընթացքը։

«Արդեն տարիներ ի վեր, ասաց նա, ԼՂՀ-ում տեղի է ունենում մի նոր՝ երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթաց, որը մենք իրականացնում ենք կամավոր հիմունքներով՝ նպատակ ունենալով համընդունելի ժողովրդավարական սկզբունքների արմատավորմամբ ինտեգրվել եվրոպական արժեքային համակարգին»,- ասաց Ղուլյանը։

Զրույցի ընթացքում շոշափվեցին Հայաստան-Ֆրանսիա բարեկամության գործընթացի շրջանակներում ԼՂՀ և Ֆրանսիայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության կապերի ստեղծման հնարավորությունները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։    

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Լեռնային Ղարաբաղ քառօրյա այցի ընթացքում Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը և նրան ուղեկցող անձինք կայցելեն ղարաբաղյան Խաչեն գյուղ, որտեղ կծանոթանան SPFA ֆրանսիական կազմակերպության կողմից իրականացրած ծրագրերին, ինչպես նաև ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գանձասար հնագույն վանք, կլինեն ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։

Հյուրերը կհանդիպեն նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, հանրապետւոթյան հասարակական կազմակերպւոթյունների հետ։ Շուշիում կհանդիպեն Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
23 Օգոստոսի 2017
Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու չորրորդ փառատոնը
Սեպտեմբերի 16-ին Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու չորրորդ փառատոնը։
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։