485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Մարոկկոյան մորեխի դեմ պայքարի առաջին փուլն ավարտված է
16:23
05 Հունիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի դաշտերում մարոկկոյան մորեխի դեմ շուրջ երկու շաբաթ տևած պայքարի առաջին փուլը բարեհաջող կերպով ավարտված է։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մորեխի դեմ պայքարի արդյունքներն ամփոփելու և հետագա ծրագրերը սահմանելու նպատակով Մարտակերտի շրջկենտրոն են մեկնել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու երկրի վարչապետ Արա Հարությունյանը, ովքեր Մարտակերտի շրջանային վարչության շենքում մասնակցել են ընդլայնված խորհրդակցությանը։  

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, նշվել է, որ ձեռնարկված միջոցների արդյունքում մորեխների ակտիվությունն անցած օրերին զգալիորեն նվազել է, սակայն առանձին վայրերում վնասատուների դեմ պայքարը դեռ շարունակվում է։

«Վտանգը վերացված է, մեծ ուժերը կենտրոնացնելու անհրաժեշտություն, ինչպես այն օրերին, չկա. վնասատուների դեմ պայքարի շտաբը կավարտի իր աշխատանքը դաշտային ռեժիմում։ Հանրապետության այլ շրջաններից բերված գյուղատնտեսական տեխնիկան ետ կուղարկվի։ Մորեխների դեմ զանգվածային պայքարին կփոխարինեն շարժական խմբերը, որոնք կշարունակեն պայքարը առանձին տարածքներում, ինչպես նաև շուրջօրյա վերահսկողություն կսահմանվի մորեխների՝ նոր տարածքներ ներխուժման դեպքերը ժամանակին բացահայտելու համար»,- ասվել է խորհրդակցության ժամանակ։

Ղարաբաղի վարչապետը վնասատուների դեմ պայքարի մասնակիցներին փոխանցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհակալությունը։  

Պետությունը մտադիր է որոշակի փոխհատուցում տրամադրել մորեխների գրոհին ենթարկված տարածքների սեփականատերերին։ Նախնական հաշվարկով, մի քանի մլն դրամ գումարի զգալի վնաս է հասցվել 20-23 հա հողատարածքի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:20
08 Դեկտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկխոսությունը դեռ չի հանգեցնում լուրջ առաջընթացի. Լավրով
Նրա խոսքով, սա հեշտ հարց չէ, սակայն նրանք կշարունակեն զբաղվել դրանով։
13:45
06 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ առաքելության դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
12:18
05 Դեկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացվելու շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս:
11:00
03 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մենք կարողանում ենք և պաշտպանելու ենք մեր սահմանն ու հայրենիքը (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն Արցախ կատարած այցի շրջանակում մասնակցել է զորավարժությունների։
21:05
01 Դեկտեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այցելել է Արցախ (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահն աշխատանքային այցով այսօր այցելել է Արցախ։
10:36
22 Նոյեմբերի 2017
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Արցախում 3 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավոր է, նրա վիճակը ծանր է։
14:47
21 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է դեկտեմբերին Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը
Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ քննարկումները վաղուց են ընթանում:
13:49
21 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների առաջարկների ամբողջական փաթեթը մնում է անփոփոխ. Լավրով
Նա դրական բնութագրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գնահատականները Ժնևում կայացած վերջին հանդիպման մասին։
15:35
18 Նոյեմբերի 2017
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրադրությունը սահմանագծում
Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է:
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու: