481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանի հերթական նիստի ժամանակ մի շարք օրինագծեր են ընդունվել
13:30
29 Մայիսի 2009

Մի շարք օրինագծեր են ընդունվել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ  նստաշրջանի հերթական լիագումար նիստի ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում ընդունվել են «Տեղական ինքնակառավարման» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաև դատաիրավական բնույթի մի շարք օրինագծեր։

Նիստի ընթացքում հավանության են արժանացել նաև «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009թթ. ծրագրի կատարման 2008թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրինագիծն ու «2010թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» օրինագիծը։

Վերջին օրինագծի համաձայն՝ սահմանվում է, որ ԼՂՀ կառավարությունը երկրի 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում։ Խնդիրը, մասնավորապես, հիմնավորվում է նրանով, որ տարեկան բյուջեի կտրվածքով հարկաբյուջետային կանխատեսումների իրատեսության աստիճանն ավելի բարձր է, քան պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման շրջանակներում կատարված կանխատեսումներինը։   

Ղարաբաղի խորհրդարանականները նիստի ժամանակ ի գիտության են ընդունել նաև «ԼՂՀ 2009թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին» ֆինանսների նախարարության տեղեկատվությունը, ԼՂՀ վերահսկիչ պալատի  գործունեության 2008թ. տարեկան հաշվետվությունը և ԼՂՀ 2006-2008թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
26 Մայիսի 2017
Պայմանագրային զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Ուրբաթ` մայիսի 26–ին, ՊԲ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել:
15:21
25 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ի դիտարկման ընթացքում Ադրբեջանը օգտագործել է հսկողության աերոստատ. ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: