483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը պայքարում է մարոկկոյան մորեխի դեմ
12:22
27 Մայիսի 2009

Լեռնային Ղարաբաղում պայքարում են մարոկկոյան մորեխի դեմ, որն արդեն զգալի վնաս է հասցրել հանրապետության գյուղատնտեսությանը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի որոշ տարածքներ, որոնք տուժել են մորեխների զանգվածային հարձակումից։

ԼՂՀ նախագահը տեղում ծանոթացել է մորեխների դեմ պայքարին ուղղված միջոցառումներիn, ինչից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտի շրջվարչակազմի շենքում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղետի դեմ պայքարի հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։

ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ վնասատուների դեմ պայքարում անհրաժեշտ է աշխատել համակարգված, քանի որ ներկայիս աշխատանքները հույսեր չեն ներշնչում։

«Տեխնիկայի հետ զուգահեռ անհրաժեշտ է գործի դնել նաև մարդկային ուժը։ Անհրաժեշտ է գործել ծրագրի համաձայն, և ամեն օր տեղեկացնել վարչապետին իրականացված աշխատանքների և հետագա ծրագրերի մասին», - նշել է Սահակյանը՝ հանձնարարելով խորհրդակցության մասնակիցներին կենտրոնացնել գոյություն ունեցող բոլոր ուժերը։

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը հայտարարել է, որ այժմ դաշտերում աշխատում են հատուկ սրսկող սարքեր, ձեռք են բերվել նաև գազի բալոններ՝ մորեխների ոչնչացման նպատակով տարածքներն այրելու համար։

«Աղետի դեմ պայքարելու համար հանրապետության այլ շրջաններից Մարտակերտի շրջան կբերվի լրացուցիչ տեխնիկա, տեղում կստեղծվեն շտաբեր, ինչպես նաև ձեռք կբերվեն թունաքիմիկատներ, համապատասխան սարքավորումներ՝ մորեխների դեմ համակարգված պայքար կազմակերպելու նպատակով», - նշել է Ծատուրյանը։

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ Ղարաբաղի դաշտերում մորեխների տարածման հետ կապված ներկա իրավիճակը վերահսկողության տակ է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
10 Դեկտեմբերի 2016
Գիշերը հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
10:36
09 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ և նռնականետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
13:35
08 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: