478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Կիրառական գիտությունների ոլորտի երիտասարդ մասնագետների հզոր բանակ կստեղծվի Ղարաբաղում երկու-երեք տարվա ընթացքում. փորձագետ
17:31
26 Մայիսի 2009

Երկու-երեք տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում կստեղծվի կիրառական գիտությունների ոլորտի երիտասարդ մասնագետների հզոր բանակ, հայտարարեց ՌԳԱ Կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտի աշխատակից, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բեգլարյանը։

«Մեր մասնագետները դասախասություններ կունենան Արցախի պետական համալսարանում, դրանք մշտական բնույթ կկրեն։ Ստեփանակերտի բուհերի թվում ԱրՊՀ-ն ավելի լուրջ հիմք և ներուժ ունի մեզ հետ համագործակցելու համար»,- նախօրեին լրագրողներին Ստեփանակերտում հայտնեց Բեգլարյանը։

«Ղարաբաղ կատարած դեռևս իմ նախորդ այցի ժամանակ ես ուրախությամբ նկատեցի, որ դուք պահպանել եք խորհդային կրթական համակարգի ամենադրական կողմերը։ Դպրոցներում աշխատում են բարձր որակավորում ունեցող մանկավարժներ, քանի որ դպրոցն այն հիմքն է, առանց որի անհնար է գիտության զարգացումը»,- ասաց Բեգլարյանը։

ՌԳԱ ԿՏՄԻ գլխավոր գիտաշխատողը հայտնեց, որ ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են զանազան հարցեր։ «Մենք առաջարկել ենք համալիր ծրագիր, որն ընդգրկում է նոր ուղղություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և նախատեսում է երկարաժամկետ ակտիվ համագործակցություն Արցախի պետական համալսարանի հետ»,- նշեց նա։

«Տվյալ ծրագիրը հավանության է արժանացել Ղարաբաղի նախագահի կողմից, և արդյունքներն, իմ կարծիքով, երկար սպասել չեն տա»,- նշեց Բեգլարյանը։

Իր հերթին ՌԳԱ Կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Անդրանիկ Ակոպովը նշեց, որ Արցախում դեռևս շատ անելիք կա։

 «Ես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եմ և այս այցի շրջանակներում հանդես կգամ մի շարք դասախոսություններով Արցախի պետհամալսարանում «Վեբ-տեխնոլոգիաներ և համակարգչային մոդելավորում» թեմայով։ Կցանկանայի ընդգծել վեբ-տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությունն ու առանձնահատկությունը, ուղղություն, որը թույլ է տալիս ստեղծել վիրտուալ աշխատատեղեր»,- նշեց Ակոպովը։

«Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի Արցախում ստեղծվեն մտավոր ներուժի վրա հիմնված նորարարական ուղղություններ, որն, անշուշտ, արդեն կա, սակայն անհրաժեշտ է դրան ոարակապես նոր մակարդակ հաղորդել։ Մենք մտադիր են պատմել այստեղ այդ ոլորտի նորագույն ձեռքբերումների մասին»,- ասաց Ակոպովը։

ՌԳԱ ԿՏՄԻ գլխավոր գիտաշխատողը համոզամունք հայտնեց, որ Արցախը մի քանի տարի հետո կունենա կայացած մասնագետներ այս ոլորտում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։