477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի մասին պատմող գրքի շնորհանդես է տեղի ունեցել Մոսկվայում
16:07
26 Մայիսի 2009

Արսեն Մելիք-Շահնազարովի «Լեռնային Ղարաբաղ. փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները»  գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, շնորհանդեսին ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի, ԱՊՀ երկրների ինստիտուտի, Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, Մոսկվայում միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտի, այլ գիտական հաստատությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա էին նաև ռուսական մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչներ Ինեսա Բուրկովան, Անդրեյ և Գալինա Նույկինները: Կոմիտեն ստեղծվել է 1991թ., տարածաշրջանում արտակարգ իրավիճակի ժամանակաշրջանում` ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ Ներքին գործերի նախարարությունների ուժերի կողմից Արցախի ազատագրական շարժման ուժային ճնշման փորձերին ի պատասխան:

Մոսկովյան հասարակայնության, ռուսական մայրաքաղաքի հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց ուշադրությամբ նույնպես պատվեցին Ռուսաստանում առաջին անգամ լույս տեսած` ղարաբաղյան հիմնախնդրի և ժամանակակից իմպերիալիզմի դեմ Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի նման մասշտաբային և ծավալուն հետազոտության շնորհանդեսը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական Ռուբեն Ազիզբեկյանը և Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը հյուրերին ներկայացրին գիրքը և գրքի հեղինակին` նշելով աշխատանքի կարևորությունը և ճիշտ ժամանակին հայտնվելը:

Գրքի մասին իրենց խոսքն ասացին նախկինում ԽՍՀՄ երկրաբանության  նախարար Գրիգորի Գաբրիելյանցը, հայտնի պատմաբան, ՌԽԴՍՀ Գերագույն խորհրդի և ՌԴ Պետդումայի բազմամյա պատգամավոր Վիկտոր Շեյնիսը, ռուս-հայկական բարեկամության միության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ  Վիկտոր Կրիվոպուսկովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը:

Կազակների համաշխարհային կոնգրեսի նախագահության անդամ, ատամանների միջազգային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Մադաթյանը իր կազակական կազմակերպության անունից Արսեն Մելիք-Շահնազարովին պարգևատրեց «Հանուն մարդկայնության» շքանշանով:

Գրքի տպաքանակը երեք հազար օրինակ է: Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը շարունակում է աշխատանքներ տանել գրքի տարածման ուղղությամբ, որը ռուսներին կհասցնի Արցախի և իր հողում ազատ ապրելու իրավունքի համար Արցախի ժողովրդի արդար պայքարի մասին ճշմարտությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։