483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում հայտարարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին հավատարիմ լինելու մասին
18:33
25 Մայիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ում հայտարարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին հավատարիմ լինելու մասին։

«Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդներս և փորձագետներս, հայտարարում ենք մեր հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման սկզբունքներին և պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն մասնակցել հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և ամուր խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին»,- ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված Միջազգային խաղարարար ծրագրերին Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության սկզբունքների հռչակագրում, որն ընդունված է «Խաղաղապահություն. Միտումներ և հեռանկարներ» թեմայով Ղարաբաղի ՈԿԿ՝ Ստեփանակերտում անցկացված երկրորդ ֆորումի մասնակիցների կողմից: 

ԼՂՀ-ում այն կարծիքին են, որ դեպի խաղաղություն և կայունություն, հակամարտության լուծում տանող առավել արդյունավետ ճանապարհն անցնում է համագործակցության զարգացման միջով և գտնում են, որ ղարաբաղյան հակամարտությունը շոշափող միջազգային ծրագրերում Արցախի հասարակության իղձերն ու շահերը կարող են լիիրավ ու լիարժեք ներկայացնել բացարձակապես ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդները և  փորձագետները հայտարարում են միջազգային խաղարարար ծրագրերին իրենց մասնակցության սկզբունքները. չմասնակցել միջհամայնքայնության շրջանակներում կամ իրենց` որպես  ԼՂՀ քաղաքացիների, ինքնանույնականացմանը հակասող և այն սահմանափակող որևէ այլ ձևաչափով նախատեսված ծրագրերին, համագործակցել միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ փոխադարձ թափանցիկության ու բացահայտության հիման վրա՝ հաշվի առնելով առկա իրողությունները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:11
30 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։