486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում տեղի է ունեցել Բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը
13:37
22 Մայիսի 2009

Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել Բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի քննարկմանն էին ներկայացված  բնակարանային առանձին հերթերում ընդգրկված անձանց  բնակարանային պայմանների բարելավման հարցեր:

ԼՂՀ սոցապնախարար Նարինե Ազատյանը նշել է այն ընտանքիների ու անձանց բնակարանային խնդիրները, որոնց հանդեպ պետությունը վերցրել է բնակարանային պայմանների բարելավման պարտավորություն:

Հանձնաժողովը որոշում է կայացրել Ասկերանի շրջանի Պատարա գյուղի երկու զոհված ազատամարտիկների ընտանիքների համար գյուղում բնակարան կառուցելու մասին։ Վերանորոգման կենթարկվի զոհվածի մայր Օֆելյա Հակոբյանի` Մարտունի քաղաքում գտնվող բնակարան, և մեկ սենյականոց բնակարանով կապահովվեն Ստեփանակերտ քաղաքում առանց ծնողական խնամքի մնացած յոթ չափահաս երեխա։

ԼՂՀ վարչապետը հետաքրքրվել է նման կարգավիճակ ունեցող երեխաների հերթացուցակով և քաղաքապետին հանձնարարել է ճշտել այն` հավաստիացնելով, որ ցուցակում ընդգրկված բոլոր անձինք կապահովվեն բնակարանով:

Նիստի ընթացքում  փախստականի կարգավիճակ ունեցող ընտանքիներին բնակարանով ապահովելու մասին երկու որոշում է ընդունվել։

ԼՂՀ  վարչապետը նշել է, որ մշակվում է փախստականների բնակարանային պայմանների բարելավման նոր հայեցակարգ:

«Զոհված ազատամարտիկների ընտանքիներին բնակարանով ապահովման ծրագրի ավարտից հետո առաջնահերթությունը տրվելու է փախստականների բնակարանային հարցերի լուծմանը», - ավելացրել է Հարությունյանը։

ԼՂՀ վարչապետը հանձնարարել է բոլոր գործարքներն իրականացնել ժամանակին և իրավական նորմերին համապատասխան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին: