486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում նշել են Լաչինի ազատագրման 17-ամյակը
11:42
19 Մայիսի 2009

Լեռնային Ղարաբաղի Բերդաձոր ենթաշրջանում և Քաշաթաղի շրջանում նախօրեին նշել են ադրբեջանական ուժերից Լաչինն ազատագրելու 17-ամյակը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, հերթական տարեդարձի կապակցությամբ քաշաթաղցիներին շնորհավորելու էին եկել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ, արքիեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, Հայաստանից ժամանած պաշտոնատար անձինք՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, ԼՂՀ խորհրդարանի պատգամավորներ, ղարաբաղյան պատերազի մասնակիցներ և հյուրեր։

ԼՂՀ ԱԺ նախագահն իր ելույթում հայտարարել է, որ միշտ պետք է հիշել նախնիներին և ազատամարտիկներին, ովքեր զոհվել են Հայրենիքը պաշտպանելիս։

«Այստեղ, այս վայրում մենք միավորել ենք մեր ջանքերը և ապագայում կշարունակենք լինել միասին, քանի որ համախմբվածությունը մեր ապագա հաղթանակների կարևորագույն գործոնն է», - նշել է Ղուլյանը։

ՀՀ Սյունիքի մարզպետն իր հերթին ասել է, որ Քաշաթաղը կարևոր շրջան է, որը պետք է անպայման ազատագրվեր, և այն այժմ Արցախը մայր-Հայաստանին կապող սուրբ կամուրջ է։

«Մեզնից յուրաքանչյուրի պարտքը Քաշաթաղի կառուցապատումն է, և արդեն եկել է Քաշաթաղն ամբողջովին բնակեցնելու ժամանակը, այստեղ պետք է չլինի որևէ դատարկ տուն։ Հենց Քաշաթաղի բնակեցման գործընթացի միջոցով մենք կկարողանանք այն կառուցապատել և ամրացնել», - նշել է Խաչատրյանը։

Տոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահի հրամանով Քաշաթաղի մի շարք ազատամարտիկներ պարգևատրվել են «Մարտական ծառայության համար» մեդալով։ Մեդալներ և պատվոգրեր է հանձնել նաև Սյունիքի մարզպետարանը, «Երկրապահ» կամավորների միությունը, Քաշաթաղի շրջանային վարչակազմը, մի շարք այլ կազմակերպություններ և գերատեսչություններ։

Լաչինի ազատագրման 17-ամյակի կապակցությամբ շրջանում մի շարք տոնական միջոցառումներ են անցկացվել։

Լաչինն ազատագրվել է հայկական ուժերի կողմից 1992 թ.-ի մայիսի 18-ին, ինչի շնորհիվ ցամաքային հաղորդակցություն է հաստատվել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: