484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը ընդունել է ՀՀ երիտասարդական կազմակերպությունների պատվիրակությանը
16:54
15 Մայիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը նախօրեին ընդունել է ՀՀ երիտասարդական-հասարակական կազմակերպությունների պատվիրակությանը, որը մասնակցում է այս օրերին Ստեփանակերտում անցկացվող «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ. Արցախ» համաժողովին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱԺ նախագահն իր երիտասարդ ունկնդիրներին պարզաբանեց ղարաբաղյան հիմնախնդրի պատմաքաղաքական հիմունքները և դրա լուծման ավելի քան երկու տասնամյա ընթացքը, Արցախի անկախ պետականության կայացման ու ամրապնդման առանցքային ուղենիշները, ղարաբաղաադրբեջանական հակամարտության բանակցային կարգավորման փուլերը և արդի զարգացումները։

Ընդգծելով Արցախի, ինչպես նաև Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդության հասարակական ակտիվության անհրաժեշտությունն ավագ սերունդների ձեռքբերումների պահպանման ու զարգացման համար՝ այդ համատեքստում նա,  մասնավորապես, կարևորեց Ստեփանակերտում անցկացվող երիտասարդական համաժողովի նշանակությունը։ «Արցախի հետ ձեր փոխադարձ կապերն ու համագործակցությունն աներկբա խոսում են այն մասին, որ մեր երիտասարդները համախմբվում են մեկ միասնական գաղափարի շուրջ»,- ասաց ԱԺ նախագահը։

Աշոտ Ղուլյանը պատմեց նաև ԼՂՀ օրենսդիր մարմնի մասին՝ հակիրճ ներկայացնելով խորհրդարանի անցած ուղին, ներկա կառուցվածքն ու  քաղաքական կազմը, գործունեության հիմնական ուղղությունները, խորհրդարանական ավանդույթների ձևավորման ընթացքը։

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պատասխանեց երիտասարդ հասարակական գործիչների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ԼՂՀ իշխանությունների երիտասարդական քաղաքականությանը, Արցախի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, երկրի հոգևոր-մշակութային կյանքին, սոցիալ-նտեսական իրավիճակին և այլ խնդիրների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։