486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը
11:45
15 Մայիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին աշխարհի տարբեր երկրներում գործող հիմնադրամի տեղական մարմինների ատենապետներ և հոգաբարձուների խորհրդի վերստուգիչ կոմիտեի անդամ Վահե Ճազմատարյանը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման սկզբում Բակո Սահակյանը ԼՂՀ պետական պարգևներ է հանձնել  հիմնադրամի մի խումբ անդամների` Արցախում հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար։

Այնուհետև նախագահը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է Լեռնային Ղարաբաղում հիմնադրամի գրասենյակի բացման մասին՝ համարելով այն տեղում աշխատանքներն ավելի օպերատիվ և արդյունավետ իրականացնելու կարևոր գործոն։

Խոսելով հիմնադրամի հետ հետագա համագործակցության խորացման և ընդլայնման մասին՝ երկրի ղեկավարն ընգծել է աշխատանքների բարձր որակի, շինարարության կուլտուրայի ապահովման անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում նախագահը կարևորել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառույցների կողմից Սփյուռքի մտավոր ներուժի օգտագործումը հանրապետության տարբեր ոլորտներում կադրերի որակավորման բարձրացման հարցում:

Բարձր պարգևների արժանանալու առթիվ  հիմնադրամի պատվիրակության անդամները երախտագիտություն են հայտնել ԼՂՀ նախագահին, ինչպես նաև պատրաստակամություն` այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել Արցախի շենացման և բարգավաճման գործին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թ.-ին։ Նրա հիմնական խնդիրը համազգային նախագծերի իրագործումն է։ ՀՀ նախագահի գլխավորած հիմնադրամի հոբարձուների խորհրդի կազմում են ողջ աշխարհի հայկական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչներ։

Գործունեության 16 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 165 միլիոն դոլարի ծրագրեր։

Մանսավորապես, հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463 կմ  ճանապարհ, 211 կմ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում: