483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին 15 տարվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմը պահպանվում է. ԼՂՀ պաշտպանության նախարար
14:57
11 Մայիսի 2009

Վերջին 15 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակով հրադադարի ռեժիմը պահպանվում է, երկուշաբթի Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքերով` պատմության մեջ չկա որևէ դեպք, երբ նման կարգավիճակը պահպանվի այդքան երկար ժամանակ։

«Բոլոր պատերազմները որոշակի փուլում ավարտվում են, սակայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմում դեռևս վերջնական լուծում չկա», - նշել է Հակոբյանը։

ԼՂՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անցած 15 տարվա ընթացքում առաջավոր գծում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ։

«1994 թ.-ի մայիսի 11-ին արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմի մասին, մայիսի 12-ին ուղղակի զինադադարի մասին համաձայնագիր է կնքվել։ Ամեն դեպքում այն ժամանակ մեզ հաջողվեց ստիպել Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, մինչ այդ ձեռք էին բերվել տարբեր պայմանավորվածություններ ինչպես պաշտպանության նախարարների, այնպես էլ արտգործնախարարների միջև։ Սակայն Ադրբեջանը երբեք չի պահպանել հրադադարի ռեժիմը, 1994 թ.-ի մայիսի 12-ից հետո և մինչ օրս լուրջ ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել։ Այս ժամանակվա ընթացքում Ադրբեջանը փորձում էր բարելավել իր դիրքերը՝ ԼՂՀ զինված ուժերին մշտական լարվածության մեջ պահելու համար», - նշել է Հակոբյանը։

Ղարաբաղի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմին դա մասնակիորեն հաջողվեց, սակայն ԼՂՀ պաշտպանության բանակի վճռականության շնորհիվ՝ Ադրբեջանի ամեն տեսակի փորձերը լիովին կանխվել են։

«Մինչ օրս մենք շարունակում ենք ամրապնդել մեր դիրքերը։ Վերջին տարիների ընթացքում բավականին շուրջ աշխատանքներ են իրականացվել, մասնավորապես՝ անցած տարի շփման գծի ձախ ճակատի դիրքերի բարելավման ուղղությամբ։ Նման միջոցառումներն իրագործվում են պարբերաբար, հակառակորդի բոլոր ոտնձգությունները կանխվում են ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից, իմ հրամանով առաջավոր գծի բոլոր զինծառայողներն իրավունք ունեն որոշում ընդունել և կրակ բացել անհրաժեշտության դեպքում, ինչի նպատակը հակառակորդին միշտ սեփական դիրքերում պահելն է», - ասել է Հակոբյանը։

ԼՂՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ 2006 թ.-ին Ադրբեջանի կողմից գրանցվել է առաջավոր գծում 580 կրակոց, ղարաբաղյան կողմից՝ 116 կրակոց, 2007 թ.-ին՝ 1445 և 431, 2008 թ.-ին՝ 3480 և 728, իսկ 2009 թ.-ի սկզբին ադրբեջանական կողմը առաջավոր գծում կրակ է բացել 1098, իսկ ղարաբաղյան կողմը՝ 186 անգամ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ: