478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողն անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի սահմանը և հանձնվել հայկական կողմին
14:02
11 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողն անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի սահմանը և հանձնվել հայկական կողմին, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տրամադրած հաղորդագրության՝ սույն թվականի մայիսի 10-ի առավոտյան ժամը 9.45-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ 702-րդ մոտոհրաձգային բրիգադի ժամկետային զինծառայող, սերժանտ Անար Խանբաբ-օղլու Հաջիևը, ինքնակամ լքելով իր դիտակետը, անցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային սահմանը և գերի հանձնվել ՊԲ դիրքապահներին:

Ըստ նախնական հարցաքննության արդյունքների՝ ադրբեջանցի զինվորն այդ քայլին է դիմել պարտադրված, քանի որ  իրենց զորամասում իշխում են ոչ կանոնադրական փոխհարաբերություններն ու հրամանատարների կողմից ենթականերին հաճախակի բռնությունների ենթարկելու դեպքերը:

Համաձայն հաղորդագրության՝ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։