480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուսով են, որ 2009 թ.-ին ղարաբաղյան կարգավորման հարցում տեղաշարժեր կլինեն
14:32
08 Մայիսի 2009

Լեռնային ղարաբաղի կարգավորման  ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան և Բեռնար Ֆասյեն կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումները թույլ կտան մինչև ընթացիկ տարեվերջ Ղարաբաղյան կարգավորման բազային սկզբունքների վերաբերյալ որոշակի տեղաշարժերի հասնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։    

ՀՀ և Ադրբեջանի նախագահների բանակցությունները երկու երկրների ԱԳն ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի, ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ինչպես նաև դեմ առ դեմ, տեղի ունեցան հինգշաբթի Պրահայում։

«Համանախագահները կարծում են, որ (Հայաստանի և Ադրբեջանի նախագահների) յուրաքանչյուր հանդիպում կողմերին մոտեցնում է առաջխաղացման։ Այս առումով մայիսի 7-ին Պրահայում կայացած հանդիպումը ցույց է տալիս, որ լուրջ առաջընթաց է գրանցվել։ Նախագահները հավանություն են տալիս համանախագահների մաքոքային դիվանագիտության ամրապնդման ծրագրին՝ կապված գործընթացի առաջընթացի համար կարևոր տարրերի հավաքման հետ։ Միջնորդները անհամբեր սպասում են հերթական այցին տարածաշրջան և հերթական գագաթնաժողովին, որ նախագահներին առաջարկվեց անցկացնել հունիսին Սանկտ Պետերբուրգում։ Համանախագահները կարծում են, որ այս հանդիպումները թույլ կտան մինչև ընթացիկ տարեվերջ որոշակի տեղաշարժերի հասնել բազային սկզբունքների վերաբերյալ»,- ասվում է ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որով նրանք հանդես եկան Պրահայում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո։ Հայտարարության տեքստը տեղակայված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։