478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում անցկացվում է աթլետիկական բազմամարտի ԼՂՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը
11:19
08 Մայիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում անցկացվում է աթլետիկական բազմամարտի ԼՂՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից, խաղարկությանը մասնակցելու իրավունք են նվաճել միջդպրոցական մրցություններում հաղթող ճանաչված մայրաքաղաքի և ԼՂՀ շրջանների հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանցիներին ընդգրկող թիմերը։ 

Գավաթի խաղարկության հանդիսավոր բացմանը ողջույնի և բարեմաղթանքի խոսքով դիմելով դպրոցական մարզիկներին՝ ԼՂՀ ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը   կարևորեց այդ ամենամյա մարզական միջոցառումը՝ որպես մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստության, կամքի ու տոկունության փորձություն և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին։

Միջոցառմանը ներկա էին  դպրոցականներ և պարզապես մարզասերներ, ինչպես նաև երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ։

Ավանդական դարձած այդ մարզական միջոցառումը կազմակերպվել է  խորհրդարանի և կառավարության  համատեղ ջանքերով՝  ի դեմս ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի, կրթության ու գիտության նախարարության և սպորտի պետական կոմիտեի։ ԼՂՀ ԱԺ փոխանցիկ գավաթի խաղարկությունը կտևի  երկու օր և եզրափակիչը կհատի  մայիսի 8-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։