484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Պրահայում դինամիզմ կհաղորդի ղարաբաղյան հակամարտության գործընթացին. ղարաբաղցի վերլուծաբան
20:01
07 Մայիսի 2009

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Պրահայում դինամիզմ կհաղորդի ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ղարաբաղցի վերլուծաբան Դավիթ Ղարաբեկյանը։

Նրա խոսքերով՝ հակամարտության կարգավորման գործընթացի նշանակալից ուղենիշերից մեկը Մայնդորֆի հռչակագրի ընդունումն էր 2008 թվականի նոյեմբերի 2-ին։

Միաժամանակ վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ կարգավորման հիմքի կամ էական ճեղքման ձևավորումը տվյալ գործընթացում քիչ հավանական է թվում։

«Շինարարների կողմից անտեսված քարը դառնում է անկյունաքար, դա աստվածաշնչյան ճշմարտություն է։ Ղարաբաղյան կարգավորման հարցում չի դրսևորվում հակամարտության բոլոր կողմերին բավարարող արդյունավետ լուծման հնարավորություն՝ առանց գործընթացին Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության։ Ղարաբաղը պետք է մասնակցի՝ հակամարտության մյուս կողմերին  հավասար կարգավիճակով»,- նշեց Ղարաբեկյանը։

Ղարաբաղցի վերլուծաբանի կարծիքով՝ առավել հավանական է, որ միջնորդներն ու երկու պետությունների ներկայացուցիչները միջոցների համալիր կնշեն  հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա զարգացման և տարածաշրջանում դրության բարելավման ուղղությամբ։

«Լեռնային Ղարաբաղը ոչ միայն հակամարտության էպիկենտրոնն է, այլև հակամարտության տարածաշրջանում ներկայիս սատատուս-քվոյի կայացման հարցում վճռորոշ ներդրում ունեցած կողմ։ Ղարաբաղը համեմատաբար ծանր կորուստներ կրեց, և ներկայումս Ղարաբաղի ղեկավարությունն առավել հստակ է գիտակցում կարգավորման այս կամ այն մոդելի ընդունման հետևանքները Ղարաբաղի և հակամարտության ողջ տարածաշրջանի բնակչության անվտանգության համար»,- նշեց Ղարաբեկյանը։

Նրա խոսքերով՝ ներկայիս հանդիպումն անցնում է Հարավային Կովկասում լուրջ փոփոխությունների ֆոնի ներքո (Հարավային Օսեթիայի և Աբխազիայի դեպքերը, ռուս-թուրքական և հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցումը մի շարք ընդհանուր հարցերով), ինչը ենթադրում է տվյալ փոփոխությունների հնարավոր հեռանկարների գնահատականը հակամարտության խաղաղ կաևգավորման գործընթացի զարգացման համար։

«Այսօր, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը» և հասարակության մեջ մեծ արձագանք գտած «մադրիդյան սկզբունքները» բավականին սուր և կտրուկ արձագանք են ստացել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Երկու երկրների բազմաթիվ քաղաքական ուժեր նույնիսկ փորձել են մեղադրել իշխանություններին ազգային շահերի դավաճանութայն համար, ինչը, բնականաբար, կարտացոլվի հիմնախնդրի կարգավորման առաջիկա բանակցությունների վրա»,- հավելեց Ղարաբեկյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։