486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում մայիսի 9-ին կնշեն Հաղթանակի օրը, ղարաբաղյան բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձը
14:17
07 Մայիսի 2009

Մայիսի 9-ին Լեռնային ղարաբաղում կնշվի եռակի տոն՝ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձը։  

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, տոնակատարությունների կազմակերպման ու անցկացման համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը կգլխավորի ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Այս պահի դրությամբ բարեկարգվում են մայրաքաղաքի փողոցները, հուշարձանների հարակից տարածքները, կատարվում են այլ աշխատանքներ։

Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Ստեփանակերտ կայցելի Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Մայիսի 9-ին ծաղիկներ կդրվեն Ստեփանակերտի հուշահամալիրին, ինչպես նաև Շուշի քաղաքի մատույցներում գտնվող տանկ-հուշարձանին ու հայտնի պետական գործիչ Վազգեն Սարգսյանի արձանին։

Ստեփանակերտի Սպայի տանը կկայանա հանդիսավոր հավաք Հայաստանի պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների, հանրապետության մտավորականության և  հյուրերի մասնակցությամբ։

Տոնական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր բնակավայրերում, զորամասերում և կրթական հաստատություններում։ Հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ կկազմակերպվեն տոնական համերգներ, մարզական մրցումներ, ժողովրդական զբոսահանդեսներ։Տոնի կապակցությամբ Հայրենական Մեծ Պատերազմի և արցախյան ազատամարտի վետերաններին ու հաշմանդամներին և բնակչության մի շարք այլ դասերին միանվագ դրամական օգնություն կշնորհվի։

Այդ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կկազմակերպի նաև հանդիսավոր ընդունելություն։ Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի կենտրոնական հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում: