486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը վտանգ է տեսնում հայ-թուրքական կարգավորման որոշակի շեշտադրումներում
15:57
05 Մայիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Որոշակի շեշտադրումները հայ-թուրքական կարգավորման հարցում վտանգ են ներկայացնում, հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Ստեփանակերտում նրա ելույթների «Անավարտ տասնամյակ» հավաքածուի շնորհանդեսի ժամանակ։

Ըստ նրա՝ նմանատիպ բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև գաղտնիության մթնոլորտում տարվել են նաև ավելի վաղ։

«Ներկայումս տվյալ բանակցությունները հրապարակային բնույթ են ստացել, և բոլորն, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Եվրոպան, սկսել են հետաքրքրություն արտահայտել նրանց նկատմամբ։ Այդ հրապարակայնությունը հայկական կողմի օգտին չէ»,- նշեց Օսկանյանը։

ՀՀ նախկին արտգործնախարարը հայտարարեց, որ Թուրքիայի համար միշտ առաջնահերթ է եղել բանակցությունների ընթացքը և ոչ թե բովանդակությունը։

«Թուրքիան կամենում է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Հայաստանի հետ բանակցությունների ընթացք է տարվում, և պետք չէ խանգարել իրենց հարաբերություններին, ինչպես նաև պետք չէ ընդունել Ցեղասպանության հարցով այնպիսի բանաձևեր, որոնք կարող են խանգարել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,- նշեց Օսկանյանը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
11:03
13 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը գնդացիրներից
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ: