486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարի ելույթների ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց Ստեփանակերտում
12:38
05 Մայիսի 2009

Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթների «Անավարտ տասնամյակ» կոչվող ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց Ստեփանակերտում։  

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ժողովածուն ներկայացնելով, ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հայտարարեց, որ ժողովածուի վերնագիրը խորհրդանշական է, քանի որ ավարտելով իր 10-ամյա գործունեությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Վարդան Օսկանյանը փորձել է ասել, որ ոչ բոլոր նախաձեռնությունները, որ ինքն ուզում էր իրականացնել նախարարի պաշտոնում, կյանքի կոչվեցին։   

«Անցած տասը տարիներն արդյունավետ են եղել Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության համար, մասնավորապես, ԼՂՀ կարգավորման բանակցային գործընթացում նոր դրական շեշտեր են մտցվել, որոնք բանակցային գործընթացը կհասցնեն ԼՂՀ, Հայաստանի և ողջ հայության համար ընդունելի մի կետի, ինչն արդյունքում կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման»,- նշեց Աթանեսյանը։  

Իր հերթին, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը հայտարարեց, որ գրքի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ ինքը մի պահ «պարտական է զգացել իրեն, հատկապես պատմության առաջ, հավաքելու այդ ելույթները մեկ գրքում և ներկայացնելու հասարակությանը, եկող սերունդներին»։

«Եթե ես շնորհանդեսը Ստեփանակերտում չանցկացնեի, ապա մի բան պակաս կլիներ։ Քանի որ առաջին հերթին զգացական մակարդակում, ես շատ կապված եմ այստեղի մարդկանց, ժողովրդին ու հողին։ Ժողովածուի կարևորագույն մասը վերաբերում է Ղարաբաղյան խնդրին»,- նշեց Օսկանյանը։   

«Անավարտ տասնամյակ» ժողովածուում ընդգրկված են Վարդան Օսկանյանի 150 ելույթներից 100-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում աշխարհի շուրջ 75 երկրների բարձր ամբիոններից (1998-2008 թթ.-ի ընթացքում)։    

Ժողովածուի շնորհանդեսին ու քննարկումներին մասնակցեցին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխխոսնակ Ռուդիկ Ուսնունցը, խորհրդարանի պատգամավորներ, ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, լրագրողներ, ուսանողներ։

Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը պատրաստում է երկրորդ գիրքը, որն, իր խոսքերով, կգրվի հուշերի տեսքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։