478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ հասարակական կառույցներին անհանգստացնում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հայտարարությունը
18:53
04 Մայիսի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ հասարակական կառույցներին անհանգստացնում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հայտարարությունը:

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:

«Գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը համահայկական ոլորտից զուտ Հայաստանի Հանրապետության  պատասխանատվության ոլորտ տեղափոխելու փորձը` դուրս բերելով այն հայ-թուրքական բազմադարյան հարաբերությունների ընդհանուր համատեքստից` քաղաքական կոպիտ սխալ է, հղի հայ ժողովրդի համար հերթական աղետով»,- ասված է Ստեփանակերտում ապրիլի 30-ին անցկացված ԼՂՀ հասարակական կառույցների խորհրդակցության հայտարարության մեջ :

Փաստաթղթում նշվում է, որ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, պատմական Հայաստանի մեծ մասի կորուստը, որը տեղի ունեցավ անիրավազոր միջազգային պայմանգրերով նրա տարածքների բաժանման ու զավթման հետևանքով, և արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումով, Հայկական հարցի բաղկացուցիչ մասերն են:

«Գտնում ենք, որ Թուրքիայի բարձրագույն  ղեկավարության և հասարակության լայն շրջանակների  խիստ և անզիջում մեկնաբանություններն ու հայտարարությունները, որոնք հետևեցին «Ճանապարհային քարտեզի» երեւան գալուն` հակասելով համատեղ հայտարարության ոգուն, աներկբա ցույց են տալիս, որ հենց այսպես է գնահատում իրավիճակը թուրքական կողմը: Եվ չկա որևէ նախադրյալ Հայկական կողմից իրավիճակը այլ կերպ գնահատելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

ԼՂՀ հասարակական կառույցները համարում են, որ «Ճանապարհային քարտեզի» հայտարարումը Մեծ Եղեռնի նախօրյակին, թույլ է տալիս խոսել ոչ միայն հայկական դիվանագիտության ձախողման , այլ նաև ողջ հայության համար բարոյահոգեբանական տեսակետից անընդունելի քայլի մասին: Ըստ նրանց, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը ընդամենը համահայկական խնդրի միայն մի մասն է, որն իր լուծումը կարող է ստանալ ողջ հայության համապատասխան ջանքերի շնորհիվ: Նման քայլը հնարավոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի և արցախահայության կողմից իր պետականությունը կառուցելու իրավունքի ճանաչումից հետո:

«Պնդում ենք, որ խնդիրները առանձնացնելու միջոցով Հայությունը բաժանելու փորձերն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան հակառակորդին առանձին զիջումներ կատարելը: Ժխտելով ԼՂՀ և Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Գոյություն ունեն ողջ հայության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոնք պահանջում են համահայկական քաղաքական համաձայնություն:

Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության  քաղաքական ղեկավարության նեղ շրջանակում ընդունված որոշումը «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, ֆորմալ լեգիտիմության պարագայում, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից բացարձակ անիրավական են»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։