478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հարցերը
12:05
29 Ապրիլի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է վերջերս Ֆրանսիայի Մեդոն քաղաքում աթլետիկայի միջազգային բաց առաջնությունում հաղթանակ տարած մարզիկներին` աթլետիկայի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության չեմպիոն Աշոտ Հայրապետյանին և աթլետիկայի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չեմպիոն Արթուր Պետրոսյանին։

Հանդիպմանը ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմի մարզիչ Արթուր Առուստամյանը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի և թեթև աթլետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ նրանք բարձր են պահում մեր երկրի պատիվը:

Բակո Սահակյանը կարևորել է սպորտի դերը ֆիզիկական ունակությունների զարգացման, ինչպես նաև կամքի ու ոգու կոփման գործում:

ԼՂՀ նախագահը նշել է, որ կառավարության կողմից ընդունված սպորտի զարգացման նոր հայեցակարգը մեծապես կնպաստի մեր հանրապետությունում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը:

Հանդիպման վերջում նախագահը դրամական պարգևներ է հանձնել մարզչին և մարզիկներին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, հանրապետության թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։