486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ մի շարք նախարարությունների 2008 թ.-ի հաշվետվություններն ի գիտության ընդունվեցին ԼՂՀ կառավարության նիստի ժամանակ
14:01
22 Ապրիլի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ տնտեսական զարգացման, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների հաշվետվությունները 2008թ. գործունեության վերաբարյալ լսվեցին և ի գիտություն ընդունվեցին նախօրեին տեղի ունեցած ԼՂՀ կառավարության հերթական նիստի ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչության կողմից տարված տնտեսական քաղաքականությունն ուղղված էր կայուն զարգացող և մրցունակ տնտեսության ստեղծմանը՝ խթանելով դիվերսիֆիկացումը և արտադրողականության բարձրացումը։

Անդրադառնալով տնտեսական զարգացմանն առնչվող հիմնախնդիրներին՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել և իրագործել տնտեսության մակրոկայունության ծրագիր, ապահովել հանրապետության տարածքային համաչափ զարգացումը։

ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանն իր հաշվետվության մեջ, մասնավորապես, նշել է, որ 2008 թ.-ին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հանրապետության շրջանների առողջապահական կառույցների համաչափ զարգացման, առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության որակի և մատչելիության, բուժհիմնարկների տեխնիկական վերազինման խնդիրներին։

Նրա խոսքերով` համակարգի նշանակալի ձեռքբերումներից կարելի է համարել «Արևիկ» մանկական բուժմիավորման շենքի վերանորոգումն ու վերազինումը, շտապ օգնության ծառայության համար ժամանակակից սարքավորումներով հագեցած ռեանիմոբիլի ձեռք բերումը, հեմոդիալիզի հիմունքներով բուժում ստացող հիվանդներին անվճար դեղանյութերով ապահովումը, հեպատիտ Ա-ի դեմ հանրապետությունում առաջին պատվաստումները։

Կրթության և գիտության ասպարեզում 2008թ. իրականացված  աշխատանքների և առկա խնդիրների մասին հաշվետվությունում նախարար Վլադիկ  Խաչատրյանը նշել է, որ ներկա պահին հանրակրթությունն իրականացվում է հանրապետության 230 պետական դպրոցներում, որից 164-ը՝ միջնակարգ, 50-ը՝ հիմնական և16-ը՝ տարրական դպրոցներ, ինչպես նաև Արցախի պետական համալսարանում, ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմամարզական վարժարաններում և այլ կրթօջախներում։

«Հանրկրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է սովորողների պարտադիր հիմնական կրթության և համընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության ապահովմանը, որն ընթանում է բարեփոխումների աստիճանական իրականացմամբ։ Անցած տարի զգալի առաջընթաց եղավ, մասնավորապես, դպրոցաշինության բնագավառում։ Մասնավորապես, վերակառուցվել են 63 հանրակրթական դպրոցների շենքերը, կառուցվել 58 նոր դպրոցներ՝ պետբյուջեի և բարեգործական միջոցներով», - ասել է Խաչատրյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: