487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կուսակցություններն անընդունելի են համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու փորձը
19:12
21 Ապրիլի 2009

Ղարաբաղյան կուսակցություններն անընդունելի են համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու կամ քննարկման առարկա դարձնելու որևէ փորձ։  

«Մեզ  համար անընդունելի  է  Հայոց  ցեղասպանության  իրողությունը կասկածի կամ քննարկումների առարկա  դարձնելու  որևէ  փորձ,  ուստի մենք միջազգային  հանրությանը կոչ ենք անում ոչ թե մոռացության կամ  հաշտվողականության հորդորներ  հղել հայ ժողովրդին,  այլ  հետամուտ լինել, որպեսզի Թուրքիան ճանաչի Օսմանյան կայսրության կողմից  հայ  ժողովրդի և մարդկության դեմ գործած ոճրի փաստը`  նյութական  և  բարոյական  փոխհատուցման  հանձնառությամբ հանդերձ»,- ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Արցախի քաղաքական կուսակցությունների տրամադրած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական  վերջին   զարգացումները,  որ դրսևորվում են  տարածաշրջանի  երկրների  փոխհարաբերությունների  ճշտման  գործընթացներով,  շոշափում են նաև հայ ժողովրդի կենսական նշանակության հարցեր, ինչը մտահոգության տեղիք է տալիս:

«Որպես  ոչ  վաղ  անցյալում  ցեղասպանության  իրական սպառնալիքը դիմագրաված և պարտադրված պատերազմում անկախության և ինքնիշխանության անկապտելի իրավունքը պաշտպանած ժողովրդի քաղաքական կամքի կրողներ, մենք դիմում ենք տարածաշրջանի երկրներին և միջազգային հանրությանը` երբեք հարցականի տակ չառնել Արցախի ժողովրդի ինքնիշխանոթյունը և անկախ պետության իրողությունը»,- ասվում է  փաստաթղթում:

Հայտարարության հեղինակները համոզված են, որ հայ ժողովրդի ազգային ազատագրական  պայքարի ծիրում  Հայոց  ցեղասպանության  և Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որը լիովին համահունչ է արդարության և օրինականության մասին ժամանակակից աշխարհի չափորոշիչներին, կնպաստի բոլոր իրավազրկված ժողովուրդների  իրավունքների  վերականգնմանը և արդարության հաստատմանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։