486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը ձգտում է էներգետիկ անկախության հասնել և արտահանել էլեկտրաէներգիա. վարչապետ
19:59
20 Ապրիլի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ն ձգտում է էներգետիկ անկախության հասնել և արտահանել էլեկտրաէներգիա, ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունայնը հանրապետության էներգետիկ համակարգի պատասխանատու աշխատակիցների հետ խորհրդակցության ժամանակ։

«Անդրադառնալով ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը՝ վարչապետը նշել է, որ խնդիր է դրված ապահովել անխափան էլեկտրամատակարարում սպառողներին, հասնել Արցախի էներգետիկ անկախության և արտահանել էլեկտրաէներգիա. այդ ամենի համար մշակվել ու արդեն իրականացվում են մասշտաբային ծրագրեր»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այդ ծրագրերը հնարավոր է հաջողությամբ իրագործել հանրապետության բաշխիչ ցանցերի լավ աշխատանքով նաև՝ ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ դրական տեղաշարժեր կան, սակայն ցանկալի ցուցանիշների հասնելու համար դեռ երկար ու դժվարին աշխատանք պետք է կատարել։ Համակարգի զարգացման նպատակով միջոցներ են ներգրավվում ոչ միայն պետական, այլեւ բանկային աղբյուրներից։ Ոլորտի բարեփոխումը կընթանա առավելապես կորուստների նվազեցման և կայանների վերազինման ուղղությամբ»,- ասաց Հարությունյանը։

 

2009թ. առաջին եռամսայկի արդյունքների վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Վալերի Բալայանը, «Արցախէներգո» ընկերության և շրջանային բաշխիչ ցանցերի ղեկավարները։ Համակարգը անցած երեք ամիսներին աշխատել է ավելի մեծ շահույթով և քիչ կորուստներով, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր։

 

Վարչապետը իրավասու անձանց առանձին հանձնարարականներ տվեց։ Խորհրդակցությանը ներկա էին և իրենց նկատառումները հայտնեցին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը և ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:38
16 Նոյեմբերի 2017
Բակո Սահակյանը կիսում է զինվորի առօրյան մարտական դիրքում (ՖՈՏՈ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը կիսել է զինվորի առօրյան մարտական դիրքում` հանգիստ ծխելով շարքային զինվորների հետ։
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: