478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը բարձր է գնահատել ԼՂՀ Պաշտպանության բանակի համաբանակային վարժանքների մակարդակը
12:38
20 Ապրիլի 2009

Ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը բարձր է գնահատել ԼՂՀ Պաշտպանության բանակի համաբանակային վարժանքների մակարդակը։

«Հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական լուծման երաշխիքը մարտունակ բանակն է։ Քաղաքագետները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այդ ուժը չկիրառվի, սակայն չպետք է մոռանան ժողովրդի շրջանում օգտավործվող «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» արտահայտությունը», - Ղարաբաղում լրագրողներին է ասել Միհրանյանը։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է միշտ ուժերը լավ մարտական պատրաստվածության մեջ պահել, սակայն չարժե հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, որոնք հաճախ հնչում են Բաքվից։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հիմնական ուշադրությունն ուղղված է Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, միաժամանակ, Ղարաբաղը պետք է «հաղթաթուղթ» ունենա, իսկ «հաղթաթուղթը» ուժեղ և մարտունակ բանակն է», - նշել է Միհրանյանը։

Խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին՝ ռուս քաղաքագետը հայտարարել է, որ եթե Թուրքիան իսկապես այդքան առաջ գնա և պատրաստ լինի չկապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրի հետ, ապա դա մեծ առաջընթաց կլիներ և իսկապես հնարավոր կլիներ վերականգնել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների։

«Միգուցե, դա կլիներ հայկական կողմի ամենամեծ դիվանագիտական հաղթանակը», - ասել է Միհրանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: