486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի և Հայաստանի խորհրդարանականները մի շարք հրատապ հարցեր են քննարկել
12:10
20 Ապրիլի 2009

ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի և ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն ավարտվեց ուրբաթ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում։

Երկօրյա նիստին մասնակցում էին այդ նպատակով Երևանից Արցախ ժամանած խորհրդարանական պատվիրակության անդամները, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուքիաս Ավետիսյանը, Համլետ Հարությունյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ԱԺ փորձագետներ։ 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էր չորս թեմատիկ հարց. «Առողջապահության մասին ՀՀ և ԼՂՀ օրենքների ընդունման հրատապությունը և հնարավոր յուրահատկությունները», «ՀՀ և ԼՂՀ սոցիալական ոլորտի օրենքների համանմանությունները և որոշ առանձնահատկությունները», «Բոլոնիայի գործընթացը ՀՀ-ում և ԼՂՀ-ում և այդ համատեքստում ավագ դպրոցի իրագործման մեխանիզմների ու ժամանակացույցի մասին» և «Կրթության մասին ՀՀ ու ԼՂՀ օրենքները և ՊՈԱԿ-ի անհրաժեշտությունն այդ բնագավառում»։

Երկօրյա քննարկումների ամփոփմամբ նիստում հանդես եկավ նաև ԼՂՀ Ազգային ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանը, ով հայտարարեց, որ միանգամայն լիարժեք քննարկումներ են ընթացել օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ, որոնք ընտրվել են՝ ելնելով դրանց հրատապության և հանրային պահանջվածության աստիճանից, միաժամանակ քննարկումների ընթացքում առաջարկվել են նոր միջոցներ ու մեխանիզմներ, որոնք ունակ են էլ ավելի ակտիվացնել երկու հայկական խորհրդարանների համագործակցությունը։

«Քանի որ մենք գտնվում ենք մեկ միասնական օրենսդրական դաշտում և ունենք համարյա թե նույն խնդիրները, ապա դա ինքնին նշանակում է, որ նման բոլոր քննարկումները պետք է լինեն համատեղ Հայաստանում և Արցախում, նկատի ունենալով նաև այսօրվա համահայկական իրողությունները և այն պահանջները, որոնք առկա են համազգային ծիրի մեջ», - ընդգծել է Ղուլյանը։

ԼՂՀ խորհրդարանի խոսնակը նշել է, որ քննարկումների այդ ձևաչափը՝ որպես առաջինն իր տեսակի մեջ, բավական հաջողված փորձ է, ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ այն կարող է բավարար հիմք ու նախադեպ ծառայել երկու խորհրդարանների նաև մյուս հանձնաժողովների փոխգործակցության ասպարեզում։

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին հայտարարել է, որ «մենք, գալով Լեռնային Ղարաբաղ, հպարտություն ապրեցինք և հպարտությամբ արձանագրեցինք, թե անցած կարճ ժամանակամիջոցում՝ 16 տարվա ընթացքում, ինչպիսի մեծ առաջընթաց է ապրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այս առաջընթացը չի կարող ունենալ իր հստակ շարունակությունը, եթե մենք չկարողանանք համատեղ ջանքեր գործադրել միասնական, ներդաշնակ օրենսդրական դաշտի ստեղծման և սոցիալական պետություն կառուցելու հստակ կանոնների հաստատման  ուղղությամբ»։

Անդրադառնալով նախատեսված քննարկումներին՝ Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այդ առումով նիստի մասնակիցները շատ անելիքներ ունեն՝  վերանայելով գործող օրենսդրական դաշտը և առաջարկելով նրանում առկա թերությունների համապատասխան շտկումներ, ինչպես նաև մշակելով այնպիսի իրատեսական մոտեցումներ առաջիկայում ստեղծվելիք օրինագծերում, որոնք հնարավորություն կտան կյանքի հստակ ընթացք ու զարգացում ապահովել և Հայաստանում, և Լեռնային Ղարաբաղում։

Նիստին ելույթ են ունեցել ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Զոյա Լազարյանը, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ԼՂՀ կրթության ու գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ինչպես նաև աշխատանքներ են իրականացվել թեմատիկ բաժանմունքներում։

ՀՀ խորհրդարանի պատգամավորները կարևորել են տեղի ունեցած քննարկումներն ու տեղեկացրել, որ թեմատիկ բաժանմունքներում հնչած տեսակետներից բխող հետևություններն ամփոփ առաջարկությունների տեսքով առաջիկայում կներկայացվեն խորհրդարանական քննարկման՝ Հայաստանում և Արցախում։    -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):