480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակն ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությանը
17:35
16 Ապրիլի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 16-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն  ընդունել և առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ, որը նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում նախատեսված ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ 

Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուքիաս Ավետիսյանը, Համլետ Հարությունյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ԱԺ փորձագետներ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից, ողջունելով հայաստանցի գործընկերներին, ԱԺ նախագահը կարևորեց նման կարգի քննարկումների անցկացման անհրաժեշտությունը։

«Այս ձևաչափը, փաստորեն, առաջին անգամն ենք կիրառում՝ խնդիր ունենալով օգտագործել բոլոր հնարավորությունները՝  խորացնելու համար  մեր օրենսդիր մարմինների համագործակցություն»,- նշեց նա, ավելացնելով, որ  հաջողության պարագայում սկիզբ առած գործընթացին հետագայում, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն նաև մյուս խորհրդարանական հանձնաժողովները։  

Հանդես գալով պատվիրակության անունից՝ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին նույնպես կարևորեց միջխորհրդարանական փոխգործակցության այդ ձևաչափը։

«Նկատի ունենալով, որ սոցիալական ոլորտն առավել խոցելին է մեր հանրային կյանքում, կարծում եմ, որ մեր համատեղ նիստում նախատեսված քննարկումներն իրենց թեմատիկ ընդգրկումներով ավելի են կարևորվում»,- նշեց Բաբլոյանը։

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը և ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։