484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ կդառնա
12:50
03 Ապրիլի 2009

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը առաջիկա օրերին Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ կդառնա։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտնել Հայրապետյանը։

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գործում է հանրապետությունում 2008 թ.-ի մայիսից։ ԼՂՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, ով պաշտպանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խախտված՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օմբուդսմենն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին՝ նշելով, որ 2008 թ.-ին ԼՂՀ-ում չեն գրանցվել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։

«2008 թ.-ին Լեռնային Ղարաբաղում չեն գրանցվել մարդու իրավունքների խախտման զանգվածային դեպքեր և դրականն այն է, որ պետական մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմիններն ընդունել են իմ առաջարկությունները և նույն հարցերի շուրջ մարդու իրավունքների խախտման կրկնակի դեպքեր չեն գրանցվել», - հայտարարել է Հայրապետյանը։

ԼՂՀ օմբուդսմենը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է հանրապետության իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակից։

«Մենք պարտավոր էինք փորձել չկորցնել սեփական անկախությունն ու համապատասպան համագործակցություն հաստատել այդ մարմինների հետ։ Որոշակի աստիճանով դա մեզ հաջողվել է, և մենք ԼՂՀ գլխավոր դատախազության և ԼՂՀ ոստիկանության հետ համագործակցության օրինակներ ունենք», - հայտարարել է Հայրապետյանը։

Նրա խոսքերով, ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2008 թ.-ին աջակցել և խորհրդատվություններ է տրամադրել հանրապետության քաղաքացիներին տարբեր հարցերի, մասնավորապես՝ դատական համակարգին վերաբերող հարցերի շուրջ, գրասենյակն իր վրա վերցրել հայցերի ձևակերպումը, ինչպես նաև ներկա է եղել դատական նիստերին։ Հայրապետյան կարծում է, որ վերջին ամիսներին հանրապետության դատական համակարգում փոխվել է բարոյահոգեբանական մթնոլորտը։

«Հետագայում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել սոցիալական բնույթի խնդիրներին, աշխատանքային օրենսդրության և տեղական կանոնադրային փաստաթղթերի ուսումնասիրությանը, ինչպես նաև ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այժմ մեր գրասենյակի համար չլուծված խնդիր է մնում արագ արձագանքման խմբի ստեղծումը, որը թույլ կտա առավել օպերատիվ արձագանքել ահազանգերին», - նշել է Հայրապետյանը։

Ղարաբաղի օմբուդսմենը տեղեկացրել է, որ 2008 թ.-ի մայիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նա 267 անձից 196 դիմում է ստացել, որոնցից 113-ը՝ գրավոր (այդ թվում նաև կոլեկտիվ դիմումներ) և 83-ը՝ բանավոր։ Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում օմբուդսմենի գրասենյակը բացահայտել է մարդու իրավունքների խախտման 17 դեպք։

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է ԼՂՀ ԱԺ-ն՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդ ձայների դեպքում։ Միևնույն անձը չի կարող մարդու իրավունքների պաշտպան նշանակվել երկու անգամ անընդմեջ։

Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող պաշտոն զբաղեցնել պետական մարմիններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում, չի կարող զբաղվել ձեռներեցությամբ, իրականացնել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական գործունեությունից։

Օմբուդսմենը չի կարող որևէ կուսակցության անդամ լինել։ Նա օգտվում է պատգամավորների համար սահմանված անձեռնմխելիությունից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը: