483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության ճանաչումը նոր պատերազմի չի կարող հանգեցնել. ԼՂՀ ԱԳՆ
18:22
02 Ապրիլի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի`որպես անկախ պետության ճանաչումը նոր պատերազմի չի կարող հանգեցնել, ասաց ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին։  

Այս մասին Պետրոսյանը հայտարարեց՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի խոսքերն այն մասին, որ «նոր պատերազմի  կարող են հանգեցնել ինչպես Լեռնային Ղարաբաղի`որպես անկախ պետության ճանաչումը, ինչին անգամ Հայաստանը չի գնում, այնպես էլ այդ տարածքը Ադրբեջանին անպայման վերադարձնելու փորձը»։

«Մենք կտրականապես համաձայն չենք այն պնդմանը, թե նոր պատերազմի կարող է հանգեցնել, այդ թվում Լեռնային Ղարաբաղի`որպես անկախ պետության ճանաչումը: Նոր պատերազմի կարող է հասցնել նաև համաշխարհային քաղաքականության կենտրոնների հանդուրժողական վերաբերմունքը պատերազմ հրահրողի նկատմամբ, ինչը ստեղծում է մի պարադոքսալ իրավիճակ, երբ պաշտոնական Բաքվի կողմից խաղաղության հասցեին հնչող անմիջական սպառնալիքներն, ըստ էության, շոշափելի քաղաքական և իրավական պատասխանատվություն չեն առաջացնում»,- ԼՂՀ ԱԳՆ-ում մեջբերեցին Պետրոսյանի խոսքերը:

Ըստ նրա՝ այդօրինակ քաղաքականությունը կամրապնդի լոկ Ադրբեջանի վերնախավի համոզմունքն իր անպատժելիության հարցում, ինչն էլ տարածաշրջանի խաղաղության հիմնական սպառնալիքն է:

«Ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային ոչ պակաս չափով նպաստեց այն, որ 1991-92թթ. միջազգային հանրությունը ճանաչել է Ադրբեջանի անկախության իրավունքը և չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի նույնպիսի իրավունքը՝ չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կազմավորվել են նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից`համընդհանուր իրավական նորմերով»,- ընդգծեց Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ այդ քաղաքականության շարունակումը և հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման ցանկացած հակազդեցություն լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, քանի որ Ադրբեջանի մոտ այնպիսի թյուր կարծիք է ձևավորվում, թե նոր ռազմական արկածախնդրությունը կարող է անպատիժ մնալ:

«Այս առումով կարևոր ենք համարում ընդգծել, որ համաշխարհային քաղաքականության կենտրոնների հրաժարումը կողմերի գործողությունների հանդեպ «հավասարության մոտեցման» բանաձևից` թույլ կտա ոչ միայն ամրապնդել մեր վստահությունը իրավիճակը արդարացի և անաչառ գնահատելու նրանց ընդունակության մեջ, այլ նաև կդառնա բանակցային գործընթացի առաջխաղացման գրավական»,- ասաց ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։
10:45
14 Մարտի 2017
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի ուղղությամբ
Մարտի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք: