486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հակամարտության վերջնական կարգավորման հիմքեր ստեղծելու համար անհրաժեշտ է ԼՂՀ և Ադրբեջանի փոխհամաձայնությունը. ԼՂՀ ԱԳՆ
18:18
02 Ապրիլի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հիմքեր ստեղծելու համար անհրաժեշտ է ԼՂՀ և Ադրբեջանի փոխհամաձայնությունը, ասաց ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին։   

«Մեր տեսանկյունից՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հիմքեր ստեղծելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, ամրագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերից հրաժարումը»,- ԼՂՀ ԱԳՆ-ից մեջբերեցին Պետրոսյանի խոսքերը:

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը և ռազմական արկածախնդրությունից հրաժարումը պետք է դառնան բանակցությունների մեկնակետը և ոչ թե վերջնակետը:

Պետրոսյանն ընդգծեց, որ տվյալ մոտեցումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել առավել բարդ խնդիրների լուծման համար. տարածքներ, փախստականներ, սահմաններ։  

«Դրանք պետք է լուծվեն փոխադարձ հիմքի վրա և խաղաղ գործընթացի հետ համաժամանակ: Այս խնդիրների շարքում առանցքայինը նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հարցն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստից հայ փախստականների բացառումը, նրանց օրինական իրավունքները լռության մատնելը մի ճանապարհ է, որ ոչ մի տեղ չի տանում: Առանց Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդրի լուծման անհնար է լուծել որևէ այլ փախստականների խնդիր, ինչպես նաև մի շարք այլ հարցեր»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:

Մեկնաբանելով ադրբեջանական ԱԳՆ ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է քննարկվել միմիայն մի շարք տարածքների հանձնման և ադրբեջանցիների`Լեռնային Ղարաբաղ վերադարձի դեպքում», Պետրոսյանը հայտարարեց, որ տվյալ դրույթը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառների, էության և հետևանքների նենգափոխման իմաստով Ադրբեջանի քաղաքականության ավանդական մոտեցման արտացոլումն է:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):