486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պետությունը մեծ ուշադրություն է հատկացնում Մարտունու շրջանին. ԼՂՀ վարչապետ
12:07
02 Ապրիլի 2009

Պետությունը մեծ ուշադրություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանին, չնայած որ այս գոտին քիչ է տուժել պատերազմից, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։

«Մոտ ապագայում այստեղ կավարտվի բնակավայրերի գազիֆիկացումը, կվերականգնվեն Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի և Մարտունի-Աղդամ ճանապարհները։ Շրջանն ունի ջրամատակարարման մեծ խնդիր, և այն լուծելու համար պետք է կիրառել նոր մեխանիզմներ՝ համատեղելով պետական ու համայնքային կարողությունները», - նախօերին ասել է ԼՂՀ կառավարության ղեկավարը՝ Մարտունու շրջկենտրոնում կառավարության արտագնա նիստի ժամանակ։

Ղարաբաղի վարչապետը տեղեկացրել է, որ պետությունն իր գլխավոր ուշադրությունը սևեռելու է ոռոգման համակարգերի ստեղծման վրա, և այդ ուղղությամբ նպատակային քայլեր արդեն կատարվում են, սակայն զգացվում է տնտեսվարողների անտարբեր վերաբերմունքը, ինչը խոչընդոտում է արագ արդյունքների հասնել մի կարևոր ասպարեզում, որից էապես կախված է գյուղատնտեսության հետագա զարգացումը։

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի զարգացումը կայանալու է գյուղատնտեսության շնորհիվ, այս ոլորտում մարդիկ պետք է լուրջ արդյունքների հասնեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բարեկեցությունը և օգնեն երկրին՝ հաղթահարելու ներկա և հնարավոր գալիք ֆինանսատնտեսական դժվարությունները։

«Մոտ ապագայում գյուղական բոլոր համայնքները պետք է դառնան ինքնաֆինանսավորվող։ Կառավարության աջակցությունը գյուղին միակողմանի լինել չի կարող, այստեղ պետք է շատ և որակյալ մթերքներ արտադրվեն՝ համապատասխան հարկային մուծումներով հարստացնելով պետական գանձարանը, որտեղից գումարները նոր ծրագրերի տեսքով կուղղվեն հանրապետության զարգացմանը։ Պետք է շատ և լավ աշխատել՝ մեծ եկամուտներ ունենալու համար», - նշել է Հարությունյանը։

Նիստի ընթացքում է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Վալերի Խաչատրյանի հաշվետվությունը 2008թ. գործունեության և շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին։

«2008թ. շրջանում կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 2546.8 մլն դրամ, որն ուղղվել է շինարարական, վերանորոգման, ջրամատակարարման, ճանապարհաշինության, գազիֆիկացման և այլ աշխատանքների կատարմանը։ Այդ ցուցանիշը ավելի քան 875 մլն դրամով գերազանցում է 2007թ. մակարդակը», - տեղեկացրել է Խաչատրյանը։

Նրա խոսքերով, անցած տարի դրական տեղաշարժեր են արձանագրվել Մարտունու շրջանի սոցիալական, առողջապահական, կրթական, կապի և այլ ոլորտներում։ «Առանձին ձեռքբերումների հետ մտահոգիչ փաստեր են նշվել կրթության և մշակույթի բնագավառների առնչությամբ, շրջանի մշակույթի օջախների մեծ մասը գրեթե անգործության է մատնված», - ասել է Խաչատրյանը։

Կառավարության արտագնա նիստին ներկա էին շրջվարչակազմի պատասխանատու աշխատողները, շրջանային ծառայությունների ղեկավարները և համայնքապետերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին: