486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հացի շուկայի իրավիճակն է քննարկվել ԼՂՀ գլխավոր դատախազության օպերատիվ խորհրդակցության ժամանակ
11:05
31 Մարտի 2009

ԼՂՀ գլխավոր դատախազությունում քաղշրջդատախազների և բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ընթացքում քննարկվել է հացի շուկայում տիրող վիճակի մասին հարցը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է խնդրո առարկայի վերաբերյալ ԼՂՀ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված համապատասխան հանձնարարականի մասին։

Քննարկվող հարցի շուրջ օպերատիվ խորհրդակցությունում հաղորդումներով հանդես են եկել Գլխավոր դատախազի տեղալալներ Սևակ Հակոբյանն ու Արամայիս Ավագյանը, բաժինների ղեկավարները։

 

Արշավիր Ղարամյանը հանձնարարել է, ի կատարումն Անվտանգության խորհրդում ԼՂՀ նախագահի տված հանձնարարականի, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի հետ համատեղ ուսումնասիրել օրինականության դրվածքը հացի շուկայում: Միաժամանակ, հանձնարարականը ներառվել է ԼՂՀ դատախազության գործունեության եռամսյա ծրագրի մեջ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև դատախազության հերթական կոլեգիայի նախապատրաստության հետ կապված հարցեր:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: