478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի կառավարությունն արտագնա նիստեր կանցկացնի ԼՂՀ շրջկենտրոններում
11:30
26 Մարտի 2009

ԼՂՀ կառավարությունը ծրագրում է առաջիկա շաբաթներին արտագնա նիստեր հրավիրել հանրապետության շրջկենտրոններում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախօրեին Ասկերանի շրջկենտրոնում կայացած առաջին նիստի ընթացքում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ արտագնա նիստերը շատ կարևոր են, քանի որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում գործադիր իշխանության, շրջանային մարմինների ու ակտիվի միջև անմիջական փոխգործակցության համար։

Նիստում լսվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հաշվետվությունը իր գլխավորած կառույցի՝ 2008թ. գործունեության վերաբերյալ։

Խոսելով նախորդ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների մասին՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը նշել է, որ շրջանի մասշտաբով ընդհանուր գործունեության արդյունքները դեռ շատ հեռու են ցանկալի աստիճանից։

«Ասկերանը ԼՂՀ մյուս  շրջանների համեմատությամբ ունի բավական նպաստավոր պայմաններ տնտեսական արդյունավետ գործունեություն ծավալելու համար, և այդ հանգամանքից պետք է առավելագույն օգուտ քաղել», - ընդգծել է Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ ներկա ֆինանսատնտեսական դժվարին պայմաններում հատկապես կարևոր է, որ գյուղի մարդիկ մեծապես օգտագործեն ունեցած հնարավորությունները և առկա խնդիրների զգալի մասը լուծեն սեփական ու համայնքային ուժերով։

ԼՂՀ կառավարության ղեկավարը համայնքապետերին իրազեկել է նաև գյուղական վայրերի համար մեկնարկած հիպոթեքային վարկավորման մասին և  հիշեցրել, որ այդ վարկավորումը սոցիալական ծրագիր չէ, դրանից կարող են օգտվել վճարունակ և բարեխիղճ գյուղաբնակները։

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Սպարտակ Թևոսյանը, կառավարության անդամներ, շրջանի պատասխանատու աշխատողներ և համայնքապետեր:

Նիստից հետո գործադիր իշխանության ներկայացուցիչները ներկա եղան Ասկերանի քաղաքապետարանի նորակառույց շենքի բացմանը, ծանոթացան աշխատանքային պայմաններին, ինչպես նաև այցելեցին Ասկերան քաղաքի կարևոր շինհրապարակներից մեկը, որտեղ կառուցվում է դպրոցի շենք 520 աշխակերտի համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։