483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում կարծում են, որ ադրբեջանցիների հակաղարաբաղյան ակցիաները ԼՂՀ-ի համար լրացուցիչ քարոզչություն են եղել
19:25
18 Մարտի 2009

Ադրբեջանցիների հակաղարաբաղյան ակցիաները Բեռլինի զբոսաշրջիկների միջազգային ցուցահանդեսում ԼՂՀ համար լրացուցիչ քարոզչություն են եղել, չորեքշաբթի Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ կառավարությանը կից Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը մարտի 11-15-ին առանձին տաղավարով մասնակցում էր Բեռլինի միջազգային տուրիստական ցուցահանդեսին։  

Շահվերդյանի խոսքերով, Ադրբեջանի քաղաքական ակցիայի շնորհիվ Ղարաբաղյան տաղավարի այցելուների թիվն ավելացավ, և նրանց հազիվ էին հացնում սպասարկել։ «Ղարաբաղյան տաղավարի փակման մասին ադրբեջանական մամուլի մի շարք հաղորդագրությունները և մեր բոլոր քարոզչական նյութերի կրճատումը տաղավարից իրականությանը չեն համապատասխանում։ Ադրբեջանական կողմը ջանք չխնայեց ցուցահանդեսում մեր մասնակցությունը փչացնելու համար»,- նշեց Շահվերդյանը։  

«Ցուցահանդեսի կազմակերպիչները դիմեցին մեզ՝ խնդրելով մեր տաղավարի «Լեռնային Ղարաբաղ» մակագրությունը փոխել տվյալ տաղավարը վարձակալած ընկերության անվամբ, սակայն մենք չփոխեցինք մեր դիրքորոշումը, ինչը հասկացվեց միջոցառման կազմակերպիչների կողմից»,- ասաց նա։  

Նրա խոսքերով, ցուցահանդեսի կազմակերպիչները հետագայում վճռականորեն արգելեցին որևէ տեսակի ակցիաների անցկացումը ցուցահանդեսի տարածքում։ Ադրբեջանական կողմն ի նշան բողոքի երրորդ օրը փակեց իր տաղավարը՝ թողնելով հետևյալ մակագրությունը. «Այս տաղավարը փակվել է ի նշան «Լեռնային Ղարաբաղ» ցուցանակի տակ անօրինական կերպով գործող ցուցանմուշի գործունեության առնչությամբ ITB ղեկավարության անգործության դեմ բողոքի»՝ այդպիսով ավարտելով հակաղարաբաղյան ակցիաները։  

Ղարաբաղի տասներկու քառակուսի մետրանոց տաղավարը զարդարված է երկրի զբոսաշրջության հրապուրիչ կողմերը, ազգային ավանդական արհեստները ներկայացնող ցուցապաստառներով և վերջին ժամանակներում հրատարակված պատկերազարդ գրքերով: Հատուկ տեղ է զբաղեցնում Արցախում արտադրվող գինու, օղու և կոնյակի նմուշներով ցուցապաստառը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունն այս ցուցահանդեսին ապահովել էին ԼՂՀ կառավարությանն առընթեր Տուրիզմի վարչությունը՝ ԼՂՀ տուրիզմի զարգացման գործակալության և Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության անմիջական մասնակցությամբ: Ցուցահանդեսի մասնակցության ծախսերն իր վրա է վերցել ԼՂՀ կառավարությունն ու «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։
10:45
14 Մարտի 2017
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի ուղղությամբ
Մարտի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք:
10:17
14 Մարտի 2017
Հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ: