478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետն անբավարար է անվանել կացությունը երկրի գյուղատնտեսության ոլորտում
14:45
16 Մարտի 2009

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն անբավարար է անվանել երկրի  գյուղատնտեսության ոլորտի ներկայիս կացությունը։

«Բոլոր նրանք, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները՝ չապահովելով ցանկալի զարգացում տվյալ բնագավառում, պատժվելու են։ Շատերի կողմից դրսևորվող վերաբերմունքը հանցագործություն է»,- շաբաթ հայտարարեց ղարաբաղյան կառավարության ղեկավարը խորհրդակցությամբ ոլորտի հանրապետական ու շրջանային պատասխանատուների մասկանցությամբ։

Նրա խոսքերով՝ գյուղի մարդիկ անհրաժեշտ խորությամբ ծանոթ չեն գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական ծրագրերին, չգիտեն դրանց կարևորությունն ու նշանակությունը։

«Ներկա պահին ունենք քայքայված գյուղատնտսություն, գյուղմթերքներ արտահանող երկրից վերածվել ենք ներկրողի։ Տասնամյակների ընթացքում կուտակված միջոցները փոշիացվել են, գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են անորակ ու չծրագրված»,- ասել է Հարությունյանը։

ԼՂՀ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ներկայումս ոլորտի պատասխանատուների և հողագործների անփութության պատճառով այսօր շատ ցանքատարածություններ վարակված են տարբեր վնասատուներով և մոլախոտերով, չեն մշակվել զգալի հողատարածքներ, ահազանգեր են ստացվում նաև անասնապահության ոլորտից՝ բրուցելոզ հիվանդության առկայության առթիվ։ 

Ղարաբաղի վարչապետը հայտնեց, որ այսուհետ կառավարությունը կօժանդակի միմիայն նրանց, ովքեր աշխատում են պետական ծրագրերին համապատասխան և տնտեսություն չեն վարում ինքնահոսի սկզբունքով։

«Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպումներ և բացատրական աշխատանք իրականացնել գյուղական բնակչության շրջանում, համակարգված աշխատանք իրականացրել վնասատուների և հիվանդությունների դեմ և լավագույնս օգտագործել պետական աջակցությունը»,- նշեց Հարությունյանը՝ հստակ հանձնարարականներ տալով խորհրդակցության անդամներին։

Խորհրդակցությունում ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ հաղորդմամբ հանդես եկավ գյուղնախարար Արմո Ծատրյանը, լսվեցին ոլորտի առանձին մարզային պատասխանատու աշխատակիցների պարզաբանումներն ու առաջարկները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: